Իրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի։
Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
«Մեր նահատակ իմամի վրեժը Երուսաղեմի ազատագրումն է, և դրա համար մենք պետք է պահպանենք Լիբանանը։ Մենք չենք կարող վրեժ լուծել կարգախոսներով։ Մեր թշնամի Իսրայելը ուժի լեզվից բացի այլ լեզու չի հասկանում, և մենք պետք է դրան դիմակայենք ուժով», - հայտարարել է Ղալիբաֆը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի քանի քաղաքների։ Նույն օրը հարվածների արդյունքում սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։