ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ։
«Եվ հիմա Չինաստանը փորձում է վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։ Մենք դա թույլ չենք տա», - ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտայում։
Ջրանցքին անդրադառնալով՝ նախագահը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն այն նվիրել է Պանամային։
«Եվ նրանք մեծ գումարներ են վաստակել։ Որքա՜ն հիմարություն էր դա», - ընդգծել է Թրամփը։
«Դա մեր կառուցած ամենաթանկ բանն է։ Եվ ամենաեկամտաբերը», - հավելել է նա՝ անդրադառնալով Պանամայի ջրանցքին։
Թրամփը բազմիցս հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը վերականգնելու իր մտադրության մասին։