Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն Սիմոնյան
Ոչ, էս պահին որևիցե բան չենք քննարկել, որևէ բանի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրոողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հանգստանալուց հետոյի հետ կապված պլանները Փաշինյանի հետ քննարկե՞լ է։
Սիմոնյանն, օգտագործելով առիթը, ապագայի հետ կապված էլ խնդրեց իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների հարցով չծանրաբեռնել ո՛չ իրեն, ո՛չ Փաշինյանին։
«Ես քաղաքականության մեջ կամ միայն ՔՊ-ի շրջանակում, միայն վարչապետ և քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ։ Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ասաց Սիմոնյանը։