Եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար՝ ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար․ Եվրահանձնաժողովի նախագահ
Ես գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը, այնպես որ մենք քաջ գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել շատ չմոտենալ ԵՄ-ին։ Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանին ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք դա թույլ չենք տա, մենք գիտենք և մենք ձեզ կօժանդակենք դրանում։ Ուստի ես այսօր այստեղ եմ՝ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների, արտադրատեսակների համար ԵՄ 450 մլն-անոց սպառողների շուկայում»։