Մենք երբեք խնդիր չենք դրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու. Փաշինյան
Բացառում եմ, որ Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, դա հնարավոր չի, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականությանը, որ վարում է ՀՀ-ն: Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս կողմից, մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շարջանակներում և, բնականաբար, մեր միջազգային ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից էլ որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։