Խոշոր հրդեհ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. այն մեքենան վերածվել է մոխրակույտիԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)Վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ մանուլը, Երևանի կենդանաբանական այգումԱնընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին. Քաղաքաշինության կոմիտեՊետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամովՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի ՎարդանյանըԵրախտապարտ ենք ՀՀ ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարԲոլշևիկների և ՔՊ-ականների նպատակները նույնն են` քաղաքական դաշտը մաքրել «անհուսալի տարրերից»․ Արա ՍահակյանՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներԿամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցունԱրզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն բառը իր ընտանիքի ու իր տիկնոջ հետ չի կարող կապել․ Արզաքանցյան (տեսանյութ)Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվիԼույս աշխարհ են եկել 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրներըԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամՄենք երբեք խնդիր չենք դրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու. ՓաշինյանԱյսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնականՎենսը չի բացառել ԱՄՆ-Իրան պատերազմի վերսկսումըԵթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար՝ ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար․ Եվրահանձնաժողովի նախագահՆիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կալանավորել են իրենց քաղաքական հակառակորդներին ընտրությունների ընթացքում և դրանից հետո․ ցուցարարները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին (տեսանյութ)Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն ՍիմոնյանԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստիցԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
Ուղիղ․ Ցույց` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով
«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ասուլիսը՝ ուղիղ
Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԴոհայում Իրան-ԱՄՆ բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՆորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը կրկին կվարի Կնյազ Հասանովը. «Հրապարակ»Թրամփին ադամանդե մատանի են նվիրել«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անցԻրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվերԵրբ իրավական վեճը դուրս է գալիս իր տեխնիկական սահմաններից և դառնում է պետականության նկատմամբ վստահության քննություն. «Փաստ»Ռուսաստանից սկսել են վախենալ. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել ՀամասինՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա. «ՀրապարակՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում. «Հրապարակ»
Քաղաքականություն

Երախտապարտ ենք ՀՀ ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության 250-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել ԱՄՆ ղեկավարությանը և բարեկամ ամերիկացի ժողովրդին։«Շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և նորանոր նախաձեռնություններ՝ հանուն մարդկության զարգացման և ժողովուրդների բարեկեցության»,- ասել է Հանրապետության նախագահը։

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերությունը, որը վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել։ Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Դրանք մեզ համար մեծ նշանակություն ունեն, հատկապես երբ հնչում են վստահելի ընկերոջ և գործընկերոջ կողմից։ Մենք բարձր ենք գնահատում ձեր բարեմաղթանքներն ու մեր միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար: Բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատում ենք ընդունում ենք ոչ միայն որպես գործընկերների, այլև իսկական բարեկամների։

Անցած տարիների ընթացքում մենք միասին իրապես մեծ և արդյունավետ աշխատանք ենք իրականացրել»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում ևս կշարունակեն նույն ոգով զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերը։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, փոխադարձ վստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։ Կարևորվել է համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի հետևողական իրականացումը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և բարեփոխումների առաջմղմանը։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել TRIPP ծրագրին՝ ընդգծելով դրա կարևոր նշանակությունը Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացման, տնտեսական կապերի խորացման և ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից։ Նշվել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի մրցունակության բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ պետական կառավարման և բարեփոխումների գործընթացին։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Հանրապետության նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության և տևական խաղաղության հաստատման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի ձեռք բերված համաձայնությունների և պայմանավորվածությունների նշանակությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևոր հիմք։

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև բարձր տեխնոլոգիաների, տնտեսության, էներգետիկայի, կրթության և նորարարության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնումը։ Երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանային խաղաղության ու բարօրության։