Քաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանել
Եթե առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված քաղաքացուց, ինչպես նաև օրենքով նախատեսված անվճար կամ լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող անձից օրենքով չնախատեսված վճար է գանձվել, ապա այդ գումարը ենթակա կլինի վերադարձման։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսօր հավանություն է տվել համապատասխան որոշման նախագծին:
Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն կկիրառվի նաև 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։
Կառավարության գնահատմամբ՝ այս փոփոխությունները կուժեղացնեն ապահովագրված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, կնվազեցնեն վեճերի և դատական գործընթացների հավանականությունը, ինչպես նաև կապահովեն ավելի հստակ և կանխատեսելի կանոններ թե՛ քաղաքացիների, թե՛ բուժհաստատությունների, թե՛ դեղատների համար։
Ակնկալվում է նաև, որ փոփոխությունները կբարձրացնեն հանրության վստահությունը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ։