ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ Մանավազյանին
ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Որոշումն ընդունվել է ՔՊ վարչության նիստում։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ վարչության նիստ էր անցկացնում։ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը և արդեն ՔՊ նախկին ղեկավար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել էին ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում։