Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան8 տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Սիմոնյանն ԱԺ-ն համեմատում է առաջնագծի հետ
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն գնդապետ Էդիկ Մալոյանի գործի մասին
Խոշոր հրդեհ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. այն մեքենան վերածվել է մոխրակույտիԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)Վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ մանուլը, Երևանի կենդանաբանական այգումԱնընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին. Քաղաքաշինության կոմիտեՊետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով
Միջազգային

Վենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդուն

Վենեսուելայի փրկարարները փլատակների տակից ողջ հանել են ավերիչ երկրաշարժերից հետո ութ օր փլատակների տակ անցկացրած 44-ամյա Հերնան Ալբերտո Հիլ Ֆլորեսին։ Լա Գուայրա շրջանում նրա փրկության գործողությունն անվանել են «հրաշք»՝ հաշվի առնելով նրա ողջ մնալու տևողությունը և աշխատանքների բարդությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Տղամարդը մնացել էր փլուզված իննհարկանի շենքի և առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի փլատակների արանքում՝ մոտ 9 մետր խորության վրա։ Նրան հայտնաբերել և ազատել են հինգշաբթի՝ տեղական և միջազգային փրկարարական թիմերի մասնակցությամբ բազմաժամյա գործողությունից հետո։

Ըստ փրկարարների՝ մի քանի օր շարունակ իրենք կապ են պահպանել տուժածի հետ՝ խողովակների ու ներարկիչների միջոցով նրան ջուր, սնունդ և դեղամիջոցներ փոխանցելով։ Տղամարդու ողջ լինելու առաջին նշանները արձանագրվել են չորեքշաբթի, երբ որոնողական տեսախցիկի օգնությամբ հաջողվել է տեսողական կապ հաստատել նրա հետ։

Չիլիի հրշեջ ծառայության հրապարակած տեսանյութում երևում է այն պահը, երբ տղամարդու մատները սկսում են շարժվել բետոնի շերտերի և փլատակների միջև եղած նեղ տարածությունում։ Ավելի ուշ հրապարակված նոր կադրերում երևում է, թե ինչպես է նա մասամբ դուրս գալիս փլատակների տակից՝ մնալով գիտակից և հարաբերականորեն կայուն վիճակում։

Տուժածի կինը՝ Ուբիսմար Գոնսալեսը, պատմել է, որ «մեծ վշտի օրեր» է ապրել՝ կարծելով, թե ամուսինը զոհվել է։ Սակայն, իմանալով, որ նա ողջ է, կինն այն անվանել է «հույսի շող» և հայտնել, որ երեխաները տանը սպասում են նրան։

«Նա իրեն հերոսի պես պահեց»,- ասել է կինը։

Փրկարար ծառայությունները նշել են, որ գործողությունը չափազանց բարդ է եղել կառուցվածքի անկայունության պատճառով. ներսում պահպանվում էր նոր փլուզումների վտանգը, իսկ փրկարարները ստիպված էին ամրացնել անցումները և աշխատել մշտական ռիսկի պայմաններում։

Աղետների հետևանքների գնահատման ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սեբաստիան Մոկորկյերը հայտարարել է, որ երկրաշարժից այսքան ժամանակ անց նման դեպքերը ծայրահեղ հազվադեպ են պատահում։ Սովորաբար ողջ մնացածների որոնման «ոսկե պատուհանը» կազմում է մոտ երեք օր, որից հետո հնարավորությունները կտրուկ նվազում են՝ ջրի և սննդի բացակայության պատճառով։

Փրկարարական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ կիրակի օրը հնարավոր ողջ մնացածի առաջին նշաններն են հայտնվել փլուզված Galerías Playa Grande առևտրի կենտրոնի տարածքում։ Հաստատումը ստացվել է ռադարների, սոնարների և ակուստիկ սարքավորումների օգնությամբ։

Փրկարար ծառայությունների տվյալներով՝ տղամարդը մնացել է կայուն վիճակում և մինչև դուրս բերվելու պահը ներերակային լուծույթներ և ջրային հավասարակշռության պահպանման միջոցներ է ստացել։

Երկրաշարժերը, որոնք փլուզել են Լա Գուայրա ափամերձ շրջանի զգալի մասը, հանգեցրել են մասշտաբային ավերածությունների և բազմաթիվ զոհերի։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 2200-ը, սակայն տեղական աղբյուրները կարծում են, որ իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։