Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ Սա դառը հաբ էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2595–իԴատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ»
Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բարձր են
Գյումրին կարող է կին քաղաքապետ ունենալ. «Հրապարակ»
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլավարը մահացել է
Շոգն առաջին անգամ կարող է տապալել «Տուր դը Ֆրանս»-ի փուլերը. կազմակերպիչները պատրաստվում են էքստրեմալ եղանակինՓաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի ԱսլանյանԱլեն Սիմոնյանի «վերջին դասը» եւ անորոշ ապագանԱյսօր շատ շոգ կլինի. նոր ցիկլոն է գալիս. Սուրենյանն առաջիկա 5 օրվա կանխատեսում է արել (տեսանյութ)Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում. «Հրապարակ»Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»13 հազարով այս տարի քիչ են եղել. «Հրապարակ»Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»ԱՆ փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին
Միջազգային

Շոգն առաջին անգամ կարող է տապալել «Տուր դը Ֆրանս»-ի փուլերը. կազմակերպիչները պատրաստվում են էքստրեմալ եղանակին

Շաբաթ օրը Բարսելոնայում մեկնարկող Tour de France բազմօրյա հեծանվավազքի կազմակերպիչները պատրաստվում են էքստրեմալ շոգի նոր ալիքի հնարավոր հետևանքներին, որն, ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին կպատի Ֆրանսիան և Իսպանիան։ Մրցավազքի պատմության մեջ առաջին անգամ դիտարկվում է բարձր ջերմաստիճանի պատճառով առանձին փուլեր չեղարկելու հավանականությունը, գրում է The Guardian-ը։

«Տուր դը Ֆրանս»-ի տեխնիկական տնօրեն Թիերի Գուվենուն հայտարարել է, որ կլիմայական պայմանները դառնում են կազմակերպիչների գլխավոր խնդիրներից մեկը։

«Մենք մշտապես մտածում ենք դրա մասին։ Նախկինում էլ ենք բախվել նման իրավիճակների, բայց հիմա ամեն ինչ շատ ավելի լուրջ է, հատկապես մայիսին և հունիսին տեղի ունեցածից հետո»,- նշել է նա։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Ֆրանսիայի և Իսպանիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 44 աստիճանի։ Արդեն իսկ մրցավազքի երկրորդ փուլը, որն անցկացվելու է կիրակի օրը՝ Միջերկրական ծովի ափով անցնող Տարագոնա-Բարսելոնա երթուղով, կարող է հայտնվել անոմալ շոգի ազդեցության տակ։

Էքստրեմալ ջերմաստիճանն արդեն իսկ իր ազդեցությունն է թողել հեծանվային այլ մրցարշավների վրա։ «Շվեյցարիայի տուրի» ժամանակ ընդհանուր հաշվարկի առաջատար Էլիզա Լոնգո Բորգինին ջերմային հարված է ստացել, կորցրել է գրեթե տասը րոպե և վերջնագծից հետո ինքնազգացողության ու հիշողության լուրջ խնդիրներ է ունեցել։

XDS Astana թիմի բժշկական տնօրեն Էմիլիո Մանյին նախազգուշացրել է, որ ջերմային հարվածը լուրջ սպառնալիք է մարզիկների կյանքի համար։ Նա նշել է,որ գերտաքացման դեպքում սկսում են խաթարվել ուղեղի ջերմակարգավորման մեխանիզմները, իսկ այնուհետև տուժում են սիրտ-անոթային համակարգն ու արյան շրջանառությունը։

Էքստրեմալ եղանակային պայմաններում մրցումների անցկացման գործող արձանագրությունը նախատեսում է սննդի լրացուցիչ կետեր, ջրի քանակի ավելացում և սառը ըմպելիքներով մոտոցիկլետների կիրառում հեծանվորդների համար։ Սակայն կազմակերպիչներն ընդունում են, որ այս միջոցները կարող են անբավարար լինել նման բարձր ջերմաստիճանի պայմաններում։

Պրոֆեսիոնալ համայնքում հնչում են նաև առաջարկներ՝ փուլերի մեկնարկը տեղափոխել ավելի վաղ ժամերի, որպեսզի խուսափեն օրվա ամենաշոգ ժամերից։ Սակայն կազմակերպիչները նշում են, որ մրցավազքի ժամանակացույցը մեծապես պայմանավորված է միջազգային հեռուստատեսային հեռարձակումներով։

Մրցավազքի տնօրեն Քրիստիան Պրյուդոմն ընդգծել է, որ վերջին պահին մրցումների գրաֆիկը փոխելը չափազանց բարդ է, քանի որ «Տուր դը Ֆրանս»-ի անվտանգության և կազմակերպման համար պահանջվում է ոստիկանության, ժանդարմերիայի և արտակարգ ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակցի ներգրավում։

«Տուր դը Ֆրանս»-ի ամբողջ պատմության ընթացքում փուլերը չեղարկվել են պատերազմների, գործադուլների, հասարակական անկարգությունների և համավարակի պատճառով, սակայն ոչ մի անգամ չեղարկման պատճառ չի դարձել էքստրեմալ շոգը։ Այժմ կազմակերպիչները չեն բացառում, որ կլիմայի փոփոխությունը կարող է առաջին անգամ հանգեցնել նման սցենարի։