Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2595–ի
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2595–ի։ Այս մասին հայտնել է նախագահի լիազորությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը։
«Այսօրվա դրությամբ 2595 զոհ կա», – ասել է Ռոդրիգեսը լրագրողներին։
Երկրաշարժի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 12.4 հազար մարդ։
Վենեսուելայում երկրաշարժ էր տեղի ունեցել հունիսի 24-ին։ Երկրաշարժշից երկրի ամենատուժած քաղաքներից մեկում` Լա Գուայրայում, փլատակներում դեռ շարունակում են մնալ ամբողջական ընտանիքներ։