Արսեն Բաբայանը դիմել է ընդդիմությանը՝ աջակցելու Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում 16 երիտասարդ տղաներ կազատվեն բանտերից, որտեղ հայտնվել են ծառայությունից խուսափելու պատճառով, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բանտերից ազատվելուց հետո այդ տղաները կկարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունը:
Հայկ Սարգսյանին այս նախաձեռնության համար անհրաժեշտ է ԱԺ արտահերթ նիստ, որի կայացման համար պետք է պատգամավորների ստորագրություններ:
Ընդդիմության բոլոր պատգամավորներին, որպես հենց իրենց ընտրող, խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի այդ նախաձեռնությանը: Այս փուլում սրանից ավելի կարեւոր գործ չեք կարողանալու անել»,-գրել է Բաբայանը։