Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը
Հուլիսի 1-ին տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԵՊԿ Կամերային անսամբլի ամբիոնի դասախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը։
Սամվել Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 16։30-ից, «Զոլեր 1» սգո սրահում, հասցե՝ Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք (Աջափնյակ վարչական շրջան)։ Հուղարկավորությունը հուլիսի 4-ին, ժամը 14։00, նույն վայրից։