Երվանդ Բոզոյանը վկայի կարգավիճակ ունի. փաստաբան
Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է. նա վկայի կարգավիճակ ունի, @ArmeniaSputnik–ին ասել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
«Բոզոյանը ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված»,– նշեց Մկրտչյանը։
Քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։