Չինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ
Հայաստանում Չինաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գիտնականներին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից կազմակերպված, Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-ամյակին նվիրված քննարկմանը մասնակցելու համար։
Հույս ենք հայտնում, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն ամրապնդել զարգացման փորձի փոխանակումը, խորացնել բարեկամական համագործակցությունը և համատեղ նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»։