Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սկեսրայրիս եղբոր անունն էր Վարազդատ։ Նա էլ էր Վարազդատ Վարդանյան։ Մասնակցել էր Հայրենական պատերազմին։ Համարվում է անհետ կորած։ Իմ որդուն նրա պատվին անվանակոչեցին Վարազդատ։ Ստացվում է, որ տղաս նույն ճակատագրին արժանացավ»,-այսպես ենք սկսում Վարազդատի կամ, ինչպես ընտանիքն է նրան մշտապես դիմել, Վարոյի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ զրույցը։

Վարազդատը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում։ «Շատ աշխույժ երեխա էր։ Բարի, ընկերասեր, պատրաստակամ տղա էր։ Բոլորի հետ անխտիր շփվում էր։ Սիրում էր ձկնորսություն, որսորդություն։ Գնում էր, բարձր լեռներից բազեներ բերում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը։

Վարազդատը սովորել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում։ «Ճիշտ է, մենք գյուղում էինք ապրում, բայց նա դպրոց Վարդենիսում էր հաճախում։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վարոս ուսումը շարունակեց Վարդենիսի քոլեջում, մասնագիտացավ որպես եռակցող»։

Քոլեջում կրթությունն ավարտելուց հետո 2013 թվականին Վարազդատը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ «Շատ լավ զինվոր է եղել, շատ հանգիստ ծառայություն է ունեցել»։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստան վերադառնալուց հետո անցնում է պայմանագրային ծառայության։ Նրա ծառայությունն անցել է Վարդենիսի դիրքերում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով։

Վարազդատն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «2020 թվականին՝ պատերազմի ժամանակ, մարդիկ գալիս էին իրենց հետ դիրքերում կանգնելու։ Անհանգիստ օրեր էին։ Բարձր լեռներում էին այդ ժամանակ հերթապահություն իրականացնում։ Ընկերները պատմում են՝ Վարոն մի դիրքից մյուսն էր տեղափոխվում։ Տարիքով ավելի մեծերին ասում էր՝ դուք հանգստացեք, ես կկանգնեմ ձեր տեղը»։ Պատերազմից հետո արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր։ «Շատ էի վախենում ստեղծված վիճակից, խնդրում էի, որ դուրս գա պայմանագրային ծառայությունից, բայց նա ինձ մշտապես հանգստացնում էր. «Մամա՛, մի վախեցիր, ամեն ինչ լավ է»։ Շատ ռիսկով էր Վարոս»։

Սեպտեմբերի 12-ին է եղել Վարոյի և մայրիկի վերջին զրույցը։ «Ժամը 12-ի կողմերը զանգահարեց ինձ։ Տեղս անհարմար էր, ասացի՝ Վարո ջան, անհարմար տեղում եմ, թող մնա, մի քիչ հետո ես քեզ կզանգեմ։ Այնքան գործ ունեի այդ օրը, որ այդպես էլ չհասցրեցի իր հետ խոսել։ Ո՞վ կմտածեր, որ այսպես կստացվի։ Ու մինչև հիմա սպասում եմ իր զանգին»։

Մայրիկը հիշում է՝ դրանից օրեր առաջ որդին դիրքերից իջել էր քրոջ որդու ծննդյան օրը։ «Ասաց. «Մամա՛, կդասավորեմ, կիջնեմ այդ օրը։ Ես իմ Ալեքսին պետք է մեքենա գնեմ»։ Թույլտվություն խնդրեց, սեպտեմբերի հինգին դիրքերից իջավ, գնացինք թոռնիկիս նվեր գնելու։ Թոռնիկիս ծննդյան օրը նշեցինք, առավոտյան ասաց, որ պետք է նորից դիրքեր բարձրանա։ Սեպտեմբերի վեցին բարձրացավ դիրքեր, մի քանի օր հետո արդեն այդ պատերազմը եղավ»։

Վարազդատը զոհվել է սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում։ «Մեկ ամսից ավելի փնտրել ենք իրեն։ Մի պահ եկավ, երբ այնպիսի հոգեվիճակում էի, որ միայն մի բան էի խնդրում՝ երանի Վարոյիս գտնեն, որ իր պապիկի ճակատագրին չարժանանա»։ Մայրիկն ասում է՝ ծանր ցավի միջով է անցնում և երանի տալիս, որ որևէ մեկը նույն ցավը չտեսնի։

Ապրելու ուժի մասին։ «Երկու թոռնիկս են ապրելու ուժ տալիս։ Երբ Վարոս իմացավ, որ քույրիկի երկրորդ բալիկը ևս տղա է լինելու, ասաց. «Մա՛մ, ես աղջիկ էի ուզում, ինչի՞ է քույրիկը նորից տղա ունենալու»։ Ծիծաղեցինք։ Ես էլ իրեն առաջարկեցի՝ Վարո ջան, դու ամուսնացիր, աղջիկ երեխա ունեցիր։ Հիմա մեզ այսպիսի քաղցր հիշողություններ են մնացել»։

Հ. Գ. - Վարազդատ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ակունք գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում