Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Մամուլ

«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հանրային ծավալուն հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրում ստեղծված ճգնաժամային բարոյահոգեբանական մթնոլորտին և տնտեսական համակարգին սպառնացող անմիջական վտանգներին։

Անցած ընտրական գործընթացներից հետո Հայաստանում սպասվող ներքին կայունության, հանդարտության և հանրային համերաշխության փոխարեն արձանագրվում է լիակատար հակառակ պատկերը, որն է՛լ ավելի է խորացնում հասարակության ներսում առկա վտանգավոր պառակտումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հայտարարության մեջ փաստում է, որ հետընտրական իրականությունը բնութագրվում է չարության, լարվածության և ժողովրդից կտրվածության աճով։ Քաղաքական գործիչը հայտնում է, որ ընտրություններին հաջորդած օրերին իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակում, ինչը հնարավորություն է տվել որոշակիորեն կտրվելու ընթացիկ բարդ իրականությունից և առկա պետական ու հասարակական խնդիրներին նայելու ավելի լայն, ռազմավարական տեսանկյունից։

Հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդն ընդգծում է, որ թեև իր և իր քաղաքական թիմի հանդեպ իրականացվել են աննախադեպ հարձակումներ ու դրսևորվել է անարդարություն, ինքը նպատակահարմար չի համարում կենտրոնանալ անձնական կամ թիմային խնդիրների վրա, քանի որ այդ հարցերն իրավական և քաղաքական հարթություններում հասցեագրում են իր թիմակիցներն ու իրավաբանները։ Փոխարենը, քաղաքական գործիչը վեր է հանում հանրությանը հուզող և պետության ապագային վերաբերող ամենաարմատական հարցադրումները, թե ինչո՞ւ նույնիսկ ընտրական փուլի ավարտից հետո իրավիճակը երկրում չի հանդարտվում, և ե՞րբ են ի վերջո Հայաստանում տեղի ունենալու դեպի լավը տանող իրական փոփոխություններ։ Այս առումով նա իր խոսքում ուղղակիորեն հարցնում է. «Մի՞թե 8 տարին հերիք չէր, որպեսզի երկրում ձևավորվեր համերաշխության մթնոլորտ... Իսկ գուցե նման խնդիր ընդհանրապես չի՞ դրվել»։

Այս կարևորագույն հարցերին Գագիկ Ծառուկյանը պատասխանում է սեփական հարցադրումներով՝ ուղղված երկրի քաղաքական համակարգին և անցած տարիների կառավարման մշակույթին։ Նա տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն բացառապես ծրագրային, զերծ թշնամանքից, սպառնալիքներից ու ատելության խոսքից։ Գործչի համոզմամբ՝ երկրում իրական և դրական փոփոխություններ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ հասարակությունն ու քաղաքական վերնախավը հասկանան, որ բոլորը գտնվում են մեկ ընդհանուր նավի մեջ, որտեղ ցանկացած պաշտոն, մանդատ կամ անհատական նեղ շահ լիովին անիմաստ կդառնան, եթե այդ ընդհանուր նավը վթարվի։

Անդրադառնալով իր հասցեին շրջանառվող այն թեզերին, թե ինքը ընտրական պրոցես է մտել սեփական կապիտալն ու ունեցվածքը փրկելու համար, Գագիկ Ծառուկյանը շեշտում է, որ իրականությունը հակառակն է։ Նա փաստում է, որ հրաժարվել է իր համար հանդարտ ու անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել երկրին դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից։ Նա նշում է, որ կարող էր շատերի նման մի կողմ քաշվել և մտածել միայն անձնական բարեկեցության մասին, սակայն երբ տեսնում է, որ հայրենիքը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, չի կարող ցուցաբերել անտարբերություն։ Ըստ քաղաքական գործչի՝ հենց անտարբերությունն է հանդիսանում ամենամեծ խնդիրների աղբյուրը, որը գալիս է ընդհանուր տան և ընդհանուր խնդիրների գաղաղափարը խորությամբ չգիտակցելուց ու չզգալուց։ Նոր մտածողությունը, որն այսօր անհրաժեշտ է երկրին, պետք է ենթադրի փոխադարձ հարգանք, իրար լսելու և դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, սակայն ներկայումս հասարակությունը զրկված է այդ գիտակցումից։

ԲՀԿ առաջնորդը մտահոգություն է հայտնում, որ եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու մարտահրավերների, իսկ երկիրն այժմ ընթանում է հենց այդ ուղղությամբ, ապա տուժելու են բոլորը՝ առանց բացառության, և այդ իրավիճակում հաղթողներ չեն լինելու, քանի որ կորուստները լինելու են ընդհանուր։ Ծառուկյանը շեշտում է, որ իր վերջին շրջանի հանրային գործունեությունը կառուցել է բացառապես ներքին համերաշխության գաղափարի վրա, որը պետք է հանդիսանար հետպատերազմյան վերականգնման հիմնաքարը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով երկրում է՛լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Հայտարարության մեջ ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը և հասարակության ներքին բաժանումներին։ Գործիչը նշում է, որ առաջիկայում պետությունը պարտավոր է լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել լուծումներ, սակայն առկա է կասկած, որ հանրությունն ու իշխանությունները լիովին գիտակցում են պահի լրջությունը։ Ժողովուրդը բաժանված է տարբեր ճամբարների, իսկ ունակ կադրերը, փորձառու մասնագետներն ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների կայացման վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն և անտեսված են միայն այն պատճառով, որ չեն համարվում «յուրային»։ Սփյուռքին պետության ներսում նայում են որպես օտարի, իսկ ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու, ինչը բարդ մթնոլորտ է ստեղծում երկրի ապագայի համար։

Քաղաքական գործչի հայտարարության առանցքային հատվածը վերաբերում է տնտեսական իրողություններին։ Ծառուկյանը խնդրահարույց է որակում այն փաստը, որ նույնիսկ տնտեսությունն է այսօր բաժանվում ռուսամետի և արևմտամետի, ինչը չի կարող նորմալ համարվել զարգացող պետության համար։ Նա մատնանշում է արտաքին շուկաներում ընթացող վտանգավոր գործընթացները, որոնք կարող են ծանր հետևանքներ ունենալ հայկական արտադրողի համար։ 

Գագիկ Ծառուկյանն ահազանգում է, որ ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ըստ նրա՝ մինչ երկրում զբաղված են ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Այս համատեքստում նա բաց տեքստով զգուշացնում է. «Քանի դեռ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները»։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում հայ գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, գործարարները կանգնելու են սնանկացման փաստի առաջ, պետական բյուջեն ունենալու է լուրջ խնդիրներ, իսկ տնտեսության իրական ճյուղերը կարող են ուղղակիորեն ոչնչանալ։ Տարակուսելի է, թե ինչպես էր կարելի նման իրավիճակ թույլ տալ, և պատասխանը, ըստ գործչի, կրկին հանգում է միասնական երկրի և միասնական խնդիրների զգացողության բացակայությանը։

Իր հանրային խոսքի ավարտին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է, որ իր կողմից նախաձեռնված և կառուցվող Քրիստոսի արձանն ու «Նոյյան տապան» համալիրը, բացի երկրի համար ակնկալվող տնտեսական օգուտներից, ունեն խորհրդանշական շատ ավելի կարևոր առաքելություն։ Դրանք կոչված են դառնալու հայ ժողովրդի միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի խորհրդանիշը, որն այժմ անհրաժեշտ է պառակտվածության ճահճից դուրս գալու և պետականությունը պահպանելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում