Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզին
Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա Аи-92 եւ Аи-95 տեսակի բենզին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Վառելիքը կվերցվի Պավլոդարի նավթաքիմիական գործարանից եւ «Կոնդեսատ» նավթավերամշակման գործարանից։ 50 հազար տոննան՝ աննշան ծավալ է Ռուսաստանի սպառման համար, սակայն ղազախական շուկայի վրա կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Մատակարարման հետ կապված սկզբունքային համաձայնությունը Մոսկվայի եւ Աստանայի միջեւ արդեն ձեռք բերվել է։