ԱԳՆ-ն իսկապես առևտուր է արել, բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ես քաղցկեղից քույր եմ կորցրել․ ընդդիմադիր պատգամավորն ահազանգեց՝ թունաքիմիկատներ կան սննդի ամեն երկրորդ նմուշում (տեսանյութ)
Հայրը հայտնել է, որ դասղեկն ու հոգեբանը բուլինգի են ենթարկում 8-ամյա որդուն, իսկ հոգեբանը, բռնելով երեխայի ձեռքերը, բարձրացրել է օդ և հրելով գցել գետնին
ԱԳՆ աշխատանքը՝ ըստ ՔՊ-ի․ Հայաստանն ուզում է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ն խանդում է. ՀՀ-ն ասում է՝ «Мы просто друзья». Նարեկ Կարապետյան29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
Միջազգային

ԱՄՆ-ն փորձել է նախազգուշացնել Իրանին Իսրայելի կողմից բանակցությունների մասնակիցների հնարավոր մահափորձերի մասին. NYT

Ամերիկացի պաշտոնյաները միջնորդների միջոցով փորձել են նախազգուշացնել Իրանին իրենց մտահոգությունների մասին, որ Իսրայելը կարող է այս գարնանը Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների մասնակիցների նկատմամբ մահափորձեր իրականացնել, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ում մտավախություն ունեին, որ Իսրայելի թիրախում կարող են հայտնվել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը ղեկավարում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը բանակցային գործընթացի հրապարակային ներկայացուցիչներից մեկն է։ Ինչպես պնդում են աղբյուրները, նախազգուշացումները փոխանցվել են միջնորդների միջոցով։

Ուրբաթ օրվա դրությամբ որևէ նշան չկար, որ ամերիկյան հետախուզությունը տեղեկություններ ուներ որևէ կոնկրետ դավադրության մասին, որը նման նախազգուշացումների պատճառ էր դարձել։

Միևնույն ժամանակ, իսրայելական պաշտպանության ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել էին իրանական բարձրաստիճան առաջնորդներին վերացնելու ձգտման մասին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հասկացրել էր, որ նման գործողությունները բարդացնում են բանակցային գործընթացը։

Մարտին Թրամփը հրաժարվել էր լրագրողներին հայտնել, թե Իրանում կոնկրետ ում հետ են ԱՄՆ-ը վարում բանակցություններ։

 

«Ես չեմ ուզում, որ նրանց սպանեն», — ասել էր նա։

«Հասկանում եք, սա մի քիչ բարդ է։ Նրանք բոլորին ոչնչացրել են», — հավելել էր նախագահը։

Մեկնաբանելով The New York Times-ի հրապարակումը՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը X սոցիալական ցանցում հրապարակել է հայտարարություն։

«Ինչպես միշտ, The New York Times-ի հերթական հրապարակումը Իսրայելի և իրանցի բանակցողների մասին կեղծ լուր է։ Լիովին հնարովի պատմություն է», — ասվում է հաղորդագրության մեջ։

CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև Իրանի հետ պատերազմի ընթացքում բազմիցս լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Նեթանյահուն դժգոհ էր շարունակվող բանակցություններից, մինչդեռ Թրամփը կարծում էր, որ իսրայելցի վարչապետը չափազանց ձգտում է խափանել հազիվ ուրվագծվող խաղաղ գործընթացը։

Հունիսին տեղի ունեցած հատկապես լարված հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Թրամփը հայհոյանք է օգտագործել՝ արտահայտելով իր դժգոհությունը Լիբանանում ծրագրվող իսրայելական ռազմական գործողությունից, հայտնել են զրույցի բովանդակությանը ծանոթ երկու աղբյուրներ։

Բացի այդ, ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփի վարչակազմը ուշադիր հետևում էր իսրայելական հետախուզական ցանցի գործունեությանը, որը վերջին ամիսներին ուժեղացրել էր հետախուզական տվյալների հավաքագրումն ու իրանցի և ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ վերահսկողությունը։

Պատերազմի առաջին օրերին Իսրայելը վերացրել էր Իրանի տասնյակ բարձրաստիճան քաղաքական և կրոնական գործիչների, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդին և, ինչն, հնարավոր է, նույնիսկ ավելի ծանր հետևանքներ է ունեցել բանակցությունների հեռանկարների համար, ազգային անվտանգության գլխավոր խորհրդական Ալի Լարիջանիին։

Սակայն երբ պարզ դարձավ, որ ռազմական արշավը չի հանգեցնում Թեհրանում իշխանափոխության, Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, հրաժարվել է այդ ռազմավարության աջակցությունից՝ խաղադրույք կատարելով Իրանի հետ բանակցությունների վրա։

Ղալիբաֆի կամ Արաղչիի նկատմամբ մահափորձը կարող էր տապալել չափազանց փխրուն բանակցային գործընթացը, որի ապագան այժմ էլ մնում է անորոշ։

Թեև ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է 60-օրյա հրադադար, ամենաբարդ հարցերը, ներառյալ իրանական միջուկային նյութերի պաշարների ճակատագիրը, հետաձգվել են հետագա բանակցությունների համար։ Ընդ որում, նույնիսկ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանը շարունակել է հարվածներ հասցնել Օրմուզի նեղուցում գտնվող նավերին, իսկ ԱՄՆ-ը ի պատասխան հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին։