Անկարայում հրդեհ է բռնկվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրելու է Թրամփը (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Անկարայի JW Marriott հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքում։ Հյուրանոցում, ինչպես սպասվում է, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կանգ է առնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է T24-ը։
Նշվում է, որ բռնկման պատճառը դեռևս անհայտ է, հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ։
Տուժածների կամ կրակի տարածման սպառնալիքի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Թուրքիայի մայրաքաղաքում հուլիսի 7-8-ը։ Սպասվում է դաշինքի անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ժամանումը Անկարա։ Հանդիպմանն ընդառաջ քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել, և ուժեղացվել է գագաթնաժողովի անցկացման հետ կապված օբյեկտների պահպանությունը։