Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ը
Վենեսուելայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժերի հետևանաքով զոհերի թիվը հասել է 2645-ի։
Վիրավորների թիվը հասել է 12666-ի, ևս 6462-ը փրկվել են։
Ավելի քան 15000 մարդ անօթևան է մնում։ Իշխանությունները հայտնել են, որ օգնություն է տրամադրվել արդեն 86117 ընտանիքի, և բացվել է 59 ճամբար՝ տուժածներին ժամանակավորապես տեղավորելու համար։
Բացի այդ, տուժածներին բաժանվել է գրեթե 10000 տոննա սնունդ, տասնյակ հազարավոր սննդի փաթեթներ և մոտ 500000 լիտր խմելու ջուր։ 20909 մարդ ստացել է բժշկական օգնություն։