Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհեր
Սիրիայի Հոմս նահանգում ռազմական օբյեկտի մոտ պայթուցիկ սարք է պայթել, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հաղորդում է նահանգի մամուլի ծառայությունը։
Վտանգավոր միջադեպը տեղի է ունեցել Հոմս-Պալմիրա մայրուղու վրա գտնվող T-4 ռազմական օդանավակայանի մոտ։ Պայթյունից զոհվել են հինգ անձինք, որոնք մի քանի օր առաջ գաղտնի ներթափանցել էին օբյեկտի շրջակա տարածք։
Նախորդ օրը Դամասկոսի Արդարադատության պալատի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, իսկ շատերը վիրավորվել։