Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Սպանել վիշապին

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՍՊԱՆԵԼ ՎԻՇԱՊԻՆ
Անցած խայտառակ ընտրությունները վերջնականապես հանեցին «Ժողովրդավարական Հայաստանի» մասին թզատերեւը, ցույց տվեցին, որ հռչակելով պայքար քրեա-օլիգարխիկ համակարգի դեմ, Նիկոլի ռեժիմը ինքը վերածվեց հերթական քրեա-օլիգարխիկ ռեժիմի։ Նախկին քրեա-օլիգարխիկ ռեժիմների ձեւավորման մեջ կար որոշակի ժառանգականություն եւ դիալեկտիկա․ Սերժի ռեժիմը հիմնված էր Ռոբերտի ռեժիմի վրա, Ռոբերտինը՝ Լեւոնի ժամանակ ձեւավորված համակարգի։ Մինչդեռ Նիկոլը գլխավորեց եւ սեփականացրեց եղած քրեա-օլիգարխիան «հեղափոխական» ճանապարհով եւ արդյունքում վերածվեց նույն ռեժիմին, բայց շատ ավելի մարդակեր ու ստախոս, Հայրենիք վաճառելով ու նպաստելով , որ թշնամին ցեղասպանություն գործի

Մեր սերունդը կհիշի Մարկ Զախարովի հրաշալի «Убить дракона» (Սպանել վիշապին) ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը, սպանելով վիշապին, ինքն է վերածվում վիշապի։ Ավելի երիտասարդները ծանոթ են դասական դարձած “Lord of Rings” (Մատանիների տիրակալը) եւ “Game of Thrones» (Գահերի խաղը) ֆիլմերին, որտեղ գլխավորը նույն գաղափարն է՝ չարիքին հաղթողը ինքն է վերածվում չարիքի։ Պատմությունից կարող ենք հիշել Ռոբեսպիերի եւ Լենինի հեղափոխությունները, որոնք հայտարարվելով որպես չարիքի դեմ պայքար, դարձան զանգվածային սպանություններ իրականացնող ռեժիմներ։
Երեւույթը խորապես վերհանված է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Jenseits von Gut und Bose» (Բարուց եւ չարից անդին) գրքում:

Մի շարք գործոններ են հրեշի դեմ պայքարողին դարձնում հրեշ։ Եթե հրեշի դեմ պայքարողը սկսում է ստել, ապա աստիճանաբար ինքն է դառնում հրեշ։ Հիմա նույնիսկ Նիկոլի ստերը շարքը հիշելու կարիք չկա, բայց ժամանակային եւ մասշտաբային դիապազոնը շեշտելու համար հիշենք նրա դեգրադացիան Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկից մինչեւ «Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը դառնա ինքնիշխան» հիմարությունը։ Հիշենք նաեւ, որ իշխանազավթումից հետո Նիկոլի առաջին գործը լրատվամիջոցների դեմ պայքարն էր եւ ֆեյքերի ֆաբրիկայի հիմնումը, որպեսզի մարդկանց չհասնի ճշմարիտ խոսքը, այլ միայն իր սուտն ու կեղծիքը։

Հակառակորդների դեմ պայքարելու համար Նիկոլի հիմնական գործիքը բռնությունն է, քանի որ նա չունի ճշմարտությունը հաստատելու իրական արգումենտներ։ Ընտրություններից հետո էլ նա կատարում է իր հիմնական նախընտրական խոստումը՝ շարունակում է բռնությունները։ Նա ապրում է մշտական ատելությամբ ու վրեժխնդրությամբ։ Բացի անձնական որակներից, բռնությունների կարեւոր պատճառ է իշխանությունը կորցնելու վախը, քանի որ ընդդիմախոսները միշտ էլ ռեալ շանս են ունեցել նրան աթոռից գցելու (թե ինչու չեն արել՝ դա առանձին խոսակցություն է)։ Դրա համար էլ նա Մակբեթ արքայի նա նման ոչնչացնում է իր հակառակորդներին, կամ, պատկերավոր ասած, Ուգանդայի նախագահ Իդի Ամինի նման ուտում է իր թշնամիներին։

Կարեւոր հանգամանք է նաեւ ատելության խոսքը։ Իր բռնությունները լեգիտիմացնելու համար նոր հրեշը ատելություն է հրահրում ողջ երկրում, փորձում է հրեշիկներ ծնել յուրաքանչյուրի հոգում ու մտքում, ինչի դեպքում քննադատության համար ասֆլատին փռելն է դառնում է նոր բարոյականությունը։

Իշխանության գալու առաջին հաջողակ քայլերով՝ ռադիոտան դուռը անպատիժ ջարդելուց մինչեւ լաչառությամբ ԱԺ նոր ընտրություններ պարտադրելը, թերարժեքության բարդույթով տառապող Նիկոլի մոտ միանգամից կերտեցին գերարժեքության բարդույթը, նա սկսեց հատել իրավական ու բարոյական բոլոր նորմերը, մարդու իրավունքները փոխարինվեց իր՝ գերմարդու, իրավունքներով։

Ի դեպ, հրեշի դեմ պայքարում հրեշ դառնալու համաշխարհային զինանոցում Նիկոլը նաեւ իր գործիքակազմն ավելացրեց։ Խոսքը վերաբերվում է նրա մետամորֆոզներին․ սկզբում նա ծայրահեղ դեմոկրատ էր՝ երեք միլիոն վարչապետերից մեկը, հետո ներկայացավ որպես հարբեցող, այնուհետեւ՝ որպես խելագար, եւ միայն վերջում՝ որպես մարդակեր բռնակալ։

Այս վերոշարադրված արվեստամերձ, փիլիսոփայակերպ մտավարժանքները որոշակի ջանքերի դեպքում կարող է ընկալվել որպես Նիկոլի արդարացում, այսինքն՝ ի՞նչ աներ տղան․ ընկել էր հանգամանքների մեջ, ուրեմն պետք է գործեր ըստ հանգամանքների։

Իրականում այստեղ կա մի հիմնական հարց․ արդյոք Նիկոլը նպատակ էր դրել հրեշ դառնալ, թե պարզապես այսպես ստացվեց։ Ու այս հարցը ունի պարզ ինդիկատոր․ Արցախ։ Արցախը հանձնվել է Նիկոլի ջանքերով, նա նպատակադրված քայքայեց բանակը, տապալեց բանակցությունները, Արցախում հաստատեց մարիոնետ իշխանություն, եւ վերջապես, պատերազմը վարեց այնպիսի ձեւերով, որը հնարավորինս ի նպաստ թշնամու էր։
Այո, Արցախի շուրջ ձեւավորվել էր աշխարհքաղաքական կոնսենսուս․ Ռուսաստանին տակտիկական նպատակն էր Արցախը Թուրքիա-Ադրբեջանին ծախելը՝ որպեսզի պատրաստվող ուկրաինական պատերազմում իր համար ապահովեր վստահելի թիկունք ի դեմս Անկարայի, իսկ համար ստրատեգիական խնդիր էր Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի թուլացներ Մոսկվայի ներկայությունը Կովկասում։ Այս գամբիտը իրականացնելու համար պետք էր բարոյական այնպիսի կեցվածքով մարդ, որը քրեա-օլիգարխիայի հրամանատարը դառնալու համար պատրաստ էր կործանել Հայրենիքը։ Եվ նման գործիչը գտնվեց ի դեմս կոմպլեքսավորված, ընչաքաղց ու իշխանատենչ Նիկոլի, ով զուրկ էր բարոյական արգելակներից։

Եթե չլինի Արցախի հարցում դավաճանությունը, ապա կարելի է սառնասիրտ բացատրություններ գտնել Նիկոլի գործողությունների համար, որոշակի ցինիզմի առկայության դեպքում՝ անգամ նրան արդարացնել որոշ հարցերում, բայց Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել, Հայաստանում կանգնած է թուրքի զորքը, ու ակնհայտ է, որ այս ամենը Նիկոլն իրականացրել է, որպեսզի դառնա օլիգարխների գեներալը ու Հայաստանի բռնակալը։

Նաեւ տեղին է հարցը, թե արդյոք վիշապներին սպանողը անհրաժեշտաբար չպետք է վիշապ դառնա։
Հարցին պատասխանեմ մի կարճ օրինակով․ երբ Անկախության պատերազմի հերոս, ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին առաջարկեցին դառնալ ԱՄՆ թագավոր, որպես պատասխան նա առաջարկեց երկրի ղեկավարի պաշտոնը սահմանափակել երկու ժամկետով»։