Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Երևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջ

Հուլիսի 3-ին Երևանում տեղի է ունեցել Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված «Դիվանագիտություն բոլորի համար. ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունը և ազդեցությունը» խորագրով միջոցառումը, որը համակազմակերպվել էր ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:

Միջոցառման նպատակն էր ընդգծել ներառական և ներկայացուցչական դիվանագիտական համակարգերի կարևորությունը, որոնք արտացոլում են հասարակությունների բազմազանությունը և նպաստում միջազգային երկխոսության ու որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցությանը։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը նշել է. «Հայաստանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր միջազգային ներգրավվածությունը՝ ստանձնելով առաջնորդող դեր մի շարք բազմակողմ գործընթացներում։ Մեր արտաքին քաղաքականության օրակարգն այսօր ներառում է ոչ միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդումը, այլև փոխկապակցվածության զարգացումը, թվային փոխակերպումը, կենսաբազմազանության պահպանումը, նորարարության խթանումը և կայուն զարգացման նպատակների առաջմղումը։ Մենք առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ այս բոլոր ուղղություններում կայուն արդյունքների հնարավոր է հասնել միայն ներառական համագործակցության միջոցով։

Այս մոտեցումը գործնական արտահայտություն է ստանում նաև Հայաստանի բազմակողմ նախաձեռնություններում։ Նախորդ տարի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը մի խումբ երկրների հետ նախաձեռնեց նոր տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, դրա շուրջ ՄԱԿ կառույցների և գործակալությունների առավել համակարգված աշխատանքին ուղղված քննարկումներ: Աշնանը՝ Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանը միջտարածաշրջանային գործընկերների հետ կներկայացնի «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի նախագիծը։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել մարդու իրավունքների վրա հիմնված, ներառական և գենդերազգայուն մոտեցումներ թվային փոխակերպման գործընթացներում՝ ապահովելով, որ կանայք և աղջիկները ոչ միայն պաշտպանված լինեն նոր տեխնոլոգիաներից բխող ռիսկերից, այլև լիարժեք մասնակցություն ունենան դրանց մշակման, զարգացման, կառավարման և կիրառման բոլոր փուլերում»:

Ամբողջական ելույթը:

Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկման ձևաչափով՝ «Ներառական արտաքին քաղաքականությունը հետընթացի ժամանակաշրջանում. ի՞նչ կարող ենք սովորել ֆեմինիստական արտաքին քաղաքականությունից» և «Ներկայացվածությունից ավելին. կին դիվանագետներն ու հանրային քաղաքականություն ձևավորողները՝ գլոբալ օրակարգերի, արտաքին քաղաքականության և բազմակողմ գործընթացների ձևավորման գործում» խորագրերի ներքո:

Բանախոսություններով հանդես են եկել ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և Ուրուգվայի դեսպան Սիլվանա Գրասիելա Լեսկա Բարոլինը, Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և գենդերի ու խաղաղաշինության հարցերով փորձագետ Էլեոնորա Սարգսյանը:

Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանն իր խոսքում ընդգծել է. «Միայն ինստիտուցիոնալ հնարավորություններն ավտոմատ կերպով չեն վերածվում ազդեցության։ Երբ նման հնարավորություններ են ստեղծվում, վերջնականապես կարևորը ոչ թե սեռն է, այլ անձի պրոֆեսիոնալ հատկանիշները, փորձը, նաև նվիրվածությունը, աշխատասիրությունը, վստահություն ձևավորելու ունակությունը, և այն բոլոր հատկանիշները որոնք անհրաժեշտ են դիվանագետի համար։ եթե ներկայացվածությունը բացում է դռները, ապա ազդեցությունը սկսվում է այն պահին, երբ անցնում ես այդ դռնով։ Առաջինի պատասխանատվությունը բնականաբար պատկանում է ինստիտուտներինն է, երկրորդինը՝ մեզնից յուրաքանչյուրիս:

Հայաստանը շարունակական առաջընթաց է արձանագրում այս ուղղությամբ։ Ինչպես բազմաթիվ երկրներում, մեզ մոտ ևս կանանց ներկայացվածությունը բարձրագույն դիվանագիտական պաշտոններում կարող է էլ ավելի ընդլայնվել, հպարտությամբ կարող եմ նշել, որ վերջին օրենսդրական փոփոխությունները վկայում են Կառավարության հանձնառության մասին՝ խթանելու հավասար հնարավորություններն ու ընդլայնելու կանանց մասնակցությունը»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մեջ կանանց ներգրավածության աճող ցուցանիշները. կանայք կազմում են ՀՀ դիվանագիտական ծառայության 48.5 տոկոսը, աճում է երիտասարդ կանանց ներգրավածությունը։ «Միաժամանակ համաձայնելով մյուս բանախոսների հետ՝ կընդգծեմ, որ միայն թվերը չեն արտահայտում ներգրավածության մակարդակը. կարևոր է գործընթացներում ազդեցության ու համատեղ աշխատանքում մասնակցայնության աստիճանը, վերջինս ավելացնելու մտադրությունը։  Անդրադառնալով դիվանագիտական պրակտիկային զուգահեռ տեղեկատվական միջավայրում առկա փոփոխություններին՝ Անի Բադալյանը նշել է, որ դիվանագիտության և արտաքին քաղաքականության վերաբերյալ հաղորդակցության մեթոդներն ու ծավալը ևս մեծապես փոխվել են՝ պահանջելով նորովի մոտեցումներ, գործիքակազմ, հասարակության բոլոր անդամներին ներառող հաղորդակցությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակը կիսվել է առավել թափանցիկ, ռազմավարական հաղորդակցության հարցերում իր փորձում դրսևորված օրինակներով, ամբողջական խոսքը.

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։

Միջոցառումը նվիրված էր դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվան, որը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի A/RES/76/269 բանաձևով: Հայաստանի Հանրապետությունը այդ բանաձևի համահեղինակներից է: