Ռուսական բանակն Օդեսայում հարված է հասցրել SOCAR-ի բենզալցակայանին
Ռուսական անօդաչու թռչող սարքերը երկու հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանին:
Այս մասին հայտնում են ուկրաինական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Վնասի, հնարավոր զոհերի և կորուստների չափի վերաբերյալ մանրամասները պարզվում են։
Հարձակման հետագա հանգամանքները քննվում են։