Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, NEWSPRESS.am -ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա նշեց, որ ավելի ուշ հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Ավելի վաղ հայտնել էիք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը, «Մուլտի Վելնես» սպորտային համալիրում, «Մուլտի Գրուպի» մի շարք ձեռնարկություններում։