Կիևը հարձակման է ենթարկվել բալիստիկ և թևավոր հրթիռներով. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Ռուսական բանակը Կիևին հարվածել է բալիստիկ և թևավոր հրթիռներով, ինչպես նաև գրոհային անօդաչու թռչող սարքերով։
Օգտագործվել է ավելի քան 20 հիպերձայնային և բալիստիկ հրթիռ, ինչպես նաև Kh-101 թևավոր հրթիռներ։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ հարվածների հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 46 մարդ։
Պոդոլսկի շրջանում բնակելի շենքը մասամբ ավերվել է, և փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է Վարշավսկի բնակելի համալիրին, Սլավուտիչ բնակելի համալիրին և Պոզնյակի բնակելի շենքերին:
Հրդեհներ են բռնկվել Պոդոլսկի շրջանի չորս բնակելի շենքերում, իսկ Գոլոսիևսկի և Դարնիցկի շրջաններում այրվել են նաև բազմահարկ շենքեր։
Կիևի շրջանում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է առնվազն 10 մարդ։