Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Արտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական և պետական ինստիտուտները․ ՀԱԿ

Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ․ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները համակարգային և զանգվածային խախտումներով կեղծած իշխանությունը, շարունակում է Հայաստանի Հանրապետության պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը։

«Նույնիսկ համատարած ընտրակեղծիքների պայմաններում չապահովելով սահմանադրական մեծամասնություն նոր ձևավորված Ազգային ժողովում, իշխանությունը 2026 թվականի հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում գործող Ազգային ժողովին ստիպեց արտահերթ և հապշտապ կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ, որոնք էապես փոխում են Հայաստանի ընտրական համակարգի հիմքերը։

Մասնավորապես, ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության միայն այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված ժամանակահատվածում փաստացի բնակվել են Հայաստանում՝ այսպիսով ընտրական իրավունքի իրացման համար սահմանելով նստակեցության (բնակության) ցենզ։

Մեր համոզմամբ, այս փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Սահմանադրության 48-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը՝ որպես հիմնարար քաղաքական իրավունք։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանում է նաև այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը։ Հետևաբար օրենքով ընտրական իրավունքի համար նոր՝ նստակեցության ցենզ սահմանելը, ըստ էության, Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակում է։

Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է, ի թիվս այլնի, ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Սահմանադրության 77-րդ հոդվածի համաձայն՝ հիմնարար իրավունքների սահմանափակումը պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, հետապնդի սահմանադրորեն թույլատրելի նպատակ և համապատասխանի համաչափության սկզբունքին։ Մինչդեռ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքը չի պայմանավորում Հայաստանի տարածքում որոշակի ժամանակահատված բնակվելու հանգամանքով և օրենսդրին նման լրացուցիչ սահմանափակում դնելու լիազորություն չի վերապահում։

Հետևաբար, օրենքով ընտրական իրավունքի համար լրացուցիչ նախապայման սահմանելը դուրս է Սահմանադրությամբ թույլատրելի կարգավորման շրջանակներից և խախտում է համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքները։

Մեր համոզմամբ, այս փոփոխությունների իրական նպատակը քաղաքական է։ Դրանք կոչված են արհեստականորեն նվազեցնելու հանրաքվեի դրված հարցի ընդունման համար անհրաժեշտ՝ մասնակցության իրավունք ունեցողների մեկ քառորդի կողմ քվեների շեմը, և դրանով իսկ դյուրացնելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության պահանջի կատարումը։

Եթե այս փոփոխությունները Սահմանադրական դատարանի կողմից չճանաչվեն հակասահմանադրական, ապա ապագայում բոլոր հանրաքվեները և համապետական ընտրությունները կանցկացվեն հակասահմանադրական իրավական հիմքի վրա, իսկ դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը մշտապես կդրվի կասկածի տակ՝ ստեղծելով շարունակական սահմանադրական ճգնաժամ։

Արտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել Հայաստանի Հանրապետության սահմանադրական և պետական ինստիտուտները՝ երկիրը պահելով մշտական ներքաղաքական և իրավական ճգնաժամի պայմաններում։

Այս իրավիճակում կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին անհետաձգելիորեն դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Միաժամանակ համոզված ենք, որ Հայաստանի պետականության, սահմանադրական կարգի և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական և սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։ Հակառակ պարագայում, գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը՝ խորացնելով Հայաստանի Հանրապետության ներքին ճգնաժամը և թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը»։