Հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. Տոնոյան
«Հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, իշխանությունները ըստ ամենյանի, սպասում էին Սահմանադրական դատարանի որոշմանը, այսօր վաղ առավոտյան՝ 7։15 սկսել են քննչական գործողությունները։
«Պատկան մարմինները չեն թողել, որ գոնե լույսը բացվի նոր, ՍԴ որոշումից հետո այլևս Գագիկ Ծառուկյանը չունի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ, դրա համար էլ ԿԸՀ-ն չքննեց դատախազությանն միջնորդությունը»,-ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ մամուլից են ստացել, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում խուզարկությունները՝ փողերի լվացում, հարկերից խուսափում, բայց փաստաբանների հետ մինչ այդ պահը կապ հաստատել չի հաջողվել։
«Հուսանք, որ փաստաբանները կամ պարոն Ծառուկյանն անձամբ կպատասխանեն ձեր հարցերի։ Պարոն Ծառուկյանն իր ընտանիքի անդամների հետ տանն է, նրանց հետ կոնտակտ չկա, քանի որ հենց մտել են խուզարկության, թե պարոն Ծառուկյանի, թե ընտանիքի անդամների հետ հնարավոր չի եղել խոսել»,-ասաց ԲՀԿ խոսնակը։