Միշուստինը Փաշինյանին ներկայացրել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարին
«Вы слушали» Telegram-ալիքում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ ժամանակ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, նա կմասնակցի Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կայանալիք «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների» խորագրով լիագումար նիստին։
«Նախատեսվում է նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի միջև», - հայտնել էին Հայաստանի արչապետի աշխատակազմից։
«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի գործընկեր երկիր Ինդոնեզիան Եկատերինբուրգ է բերել ամենախոշոր արտասահմանյան ցուցադրությունը։ Նրա 1500 քառակուսի մետր մակերեսով ազգային տաղավարը տեղակայված է «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնի 4-րդ սրահում, որտեղ 50 ընկերություն կներկայացնի իր մշակումները։