Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն
Ուկրաինային հրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաօդային պաշտպանություն: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Անցյալ շաբաթ մենք տրամադրեցինք մեր 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին 4 միլիարդ եվրոն՝ առաջադեմ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայով Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Շատ ավելին կլինի շատ շուտով»,- գրել է Լայենը:
Ֆոն դեր Լյայենը խոստացել է ինտենսիվ աշխատել պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա և Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ նա հրավիրված է, բարձրացնել Ուկրաինայի համար ՀՕՊ-ի հարցը։
«Եվ մենք քրտնաջան աշխատում ենք առաջիկա օրերին պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ գործարքը կնքելու ուղղությամբ։ Մենք կշարունակենք մեծացնել ճնշումը, մինչև Ռուսաստանը վերջ դնի արյունահեղությանը»,- գրել է ֆոն դեր Լայենը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։