Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ։
Բաղային այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է», - հայտարարել է նա։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Ֆաուստ» պիեսից Մեֆիստոֆելի կերպարին անդրադառնալով՝ Բաղային մեղադրել է Բեռլինին Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ։
«Գերմանիան պետք է լիովին պատասխանատվություն կրի Իրանի դեմ ռազմական ագրեսիային իր համագործակցության համար և ծանր գին վճարի այս հանցագործությանը իր ակտիվ մասնակցության համար։
Հիշեցնենք, որ Յոհան Վադեֆուլը նախկինում հայտարարել էր, որ Իրանը պետք է վճարի Հորմուզի նեղուցի ականազերծման համար։