NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

Նախապատրաստվում են լայնամասշտաբ զիջումներ և աննախադեպ դավաճանություն. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսկացության նախահագ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նա փոխանցել է փաստաբանի միջոցով։

Ստորև ներկայացնում ենք նր ուղերձը.

«Ում համար են ղողանջում զանգերը

Հարգելի՛ հայրենակիցներ, 

Նիկոլ Փաշինյանի (քաղաքացի Նիկոլ Փաշինյան) ապօրինի հրահանգով քաղաքական հետապնդման են ենթարկվում, կալանավորվում, «իրավապահների» կամայականությունների զոհ դառնում ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները, հանրային հեղինակություն ունեցող անհատները։

Մասնավորապես՝ «Մայր Հայաստան» կուսակցության դեմ նույն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տոտալ արշավ է սկսվել։ Վերջին 44 օրվա ընթացքում տեղի է ունեցել հետևյալը․

հանրահավաքային հարթակից ստացած հրահանգով Քննչական կոմիտեն սարսափելի մեղադրանք ներկայացրեց ինձ (Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է Գեբելսյան քարոզչության հայտնի սկզբունքով՝ սուտն ինչքան մեծ լինի, այդքան շատ մարդ կհավատա դրան․ փողով սրա-նրա դեմ հոդված գրող-տպողից այլ բան չէր էլ սպասվում)։  

Դրան հաջորդեցին խուզարկությունները մեր գրասենյակում, իմ տանը և ավտոտնակում (այս ամենին նախորդել էին բազմաթիվ ապօրինություններ, որոնց մասին մեկ այլ առիթով կխոսեմ)։ 

Քվեագողության գործիքի վերածված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ «փոքր մարդու» քայլող մարմնավորում հանդիսացող Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, համաձայնեց Գլխավոր դատախազության միջնորդությանն, ու ես կալանավորվեցի (հունիսի 7-ին ու դրանից հետո ԿԸՀ-ն խայտառակ ընտրակեղծիքների գնաց, իսկ հուլիսի 4-ին ՍԴ-ն դակեց այդ կեղծիքը)։ 

Մեր տան և գրասենյակի խուզարկություններին զուգահեռ խուզարկում էին նաև օգնականիս՝ Վահագն Ղազարյանի բնակարանը։ Երևի «պետական գաղտնիք» էին փնտրում՝ զուգահեռաբար տեխնիկապես անհնար դարձնելով և փակելով «7օր» լրատվավերլուծական կայքի գործունեությունը։ 

Հատուկ նշեմ, որ ի տարբերություն հրապարակային տարբերակով  ներկայացրած՝ պետական գաղտնիք փոխանցելու մեղադրանքի, փաստացի առաջադրվել է մեղադրանք ինչ-որ այլ (պետական գաղտնիք չհանդիսացող) տեղեկատվություն ենթադրաբար փոխանցելու համար: 

Հրապարակավ ներկայացված մեղադրանքը նիկոլական շոուի համար էր։ 

Ինչպես հայտնի է, վերջին օրերին խուզարկել են նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամներ Արեգնազ Մանուկյանի և Երվանդ Բոզոյանի բնակարանները։ 

Դատելով ամենից՝ իմ դեմ գործ «կարելու» հրահանգը ստացել են, գործը «կարել» են, իսկ հիմա դրա շրջանակներում ջանասիրության իմիտացիա են ապահովում քննիչները, որպեսզի պարագլխի համար պատկերներ, հնչեղ վերնագրեր ստանան, վախի մթնոլորտ ձևավորեն, համ էլ՝ կալանքս երկարաձգելու ձևական կողմն ապահովեն։ 

Տեղին է հիշեցնելը, որ հունիսի 23-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների վրա նիստի ժամանակ ոհմակային հարձակում կազմակերպվեց ՔՊ-ի կողմից, ինչը ողջունվեց և արդարացվեց քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կողմից։

Այս ամենը ցույց է տալիս, որ «Մայր Հայաստանը» թուրք- ադրբեջանական օրակարգ սպասարկող օրվա իշխանության գլխավոր թիրախներից և ընդդիմախոսներից մեկն է։ 

Նիկոլ Փաշինյանը և նոր ձևավորված խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը լեգիտիմ չեն, իշխանությունը վերարտադրել են աննախադեպ ընտրակեղծիքներով, որոնց աշխարհաքաղաքական հովանավորներից մեկն այս օրերին շարունակում էր գեբելսաբարո ձևով խաբել ՀՀ քաղաքացիներին և Հայաստանը տանել աշխարհաքաղաքական կառափնարան։

Ի դեպ, աննախադեպ ընտրակեղծիքների մասին։ ՀՀ-ում ընտրակեղծիքներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց Նիկոլ Փաշինյանական ընտրակեղծիքներն աննախադեպ էին այն առումով, որ բացի ներքին ռեսուրսներից, իշխանական լծականերից կիրառվեցին նաև արտաքին ռեսուրսներ։ Ընտրակեղծիքների գաղափարական, տեխնոլոգիական և քարոզչական հովանավորներ դարձան և ընտրություններին ուղղակիորեն միջամտեցին Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիայի նախագահը, ԵՄ չինովնիկները։

Բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա այդ աջակցության գինը նրանից պահանջում են։ Նա էլ վճարում է՝ հայ ժողովրդի հաշվին։ 

Հայաստանակենտրոն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների խնդիրը Հայաստանի ուկրաինացումը, մոլդովացումը թույլ չտալն է, ՀՀ կառավարման համակարգի ադրբեջանականացմանը դիմադրելն է, Սահակաշվիլու, Զելենսկու և Սանդուի տնաբույծ խառնուրդի բռնապետական քայլերի դեմն առնելն է, «արևմտյան Ադրբեջան» նախագծի իրագործումը մերժելն է։ 

Դրսի ուժերի թելադրանքով առաջնորդվելն ու Արևմուտքի «պատերազմի» կուսակցության մանրադրամային հանձնարարականները կատարելը Նիկոլ Փաշինյանին դարձնում են վտանգավոր և է՛լ ավելի հայաստանատյաց։ Այդ ամենի տակից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են քաղաքական դաշտի անասնաֆերմայացում, Օրուելի «1984»-ում նկարագրված տեղեկատվական միջավայր, խոսքի ազատության ոչնչացում, քաղաքականությամբ զբաղվելու քրեականացում։ 

Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ են իրենից պահանջում Էրդողանը, Ալիևը, Մակրոնը, Ուրսուլան․․․ Գիտի, թե ինչի է դա հանգեցնելու, բայց գնում է այդ ճանապարհով, քանզի իր անձի փրկության այլ տարբերակ չունի։ Դրա համար էլ անցել է ահաբեկչության և բռնաճնշումների։ Ուրսուլաները նրան հենց դրա համար են սատարում, այլ ոչ թե մտահոգված են հայ գյուղացու և մեր տնտեսության խնդիրներով։ 

Մենք պետք է լավ հասկանանք, որ մեր ներքաղաքական հակառակորդը նենգ է, վախեցած, գերմոտիվացված, կրկնահանցագործի հոգեվիճակով, դրսի ուժերի ամբողջական վերահսկողության և պատվերների տակ կքած։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտում «ֆիդայականությունը» պետք է փոխարինվի «կանոնավոր բանակով», ապաքաղաքական կամ հակաքաղաքական քայլերը՝ քաղաքականով, «լիրիկան»՝ ռացիոնալիզմով, էգոիզմը՝ մենքակենտրոնությամբ։ 

Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի։ Ուրեմն ճիշտ հետևությունների ահրաժեշտություն կա։ 

Եթե այս ամենի խորքային ընկալում չլինի, ապա արդեն էական չէ, թե ով որքան տոկոս ստացավ կամ չստացավ ԱԺ-ում կամ, այդ ստացած տոկոսներով պայմանավորված, մանդատները կվերցնի՞, թե՞ չի վերցնի։ 

Ստեղծված իրավիճակում բոլոր ողջամիտ ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը։ Եթե ոմանց թվա, թե հետապնդում են ու հարձակվել են «Մայր Հայաստանի» կամ այլ ուժի դեմ և դա իրենց չի վերաբերում, ապա չարաչար կսխալվեն։ Վաղը, երբ բոլորի տները կխուզարկեն և բոլորին կկալանավորեն, արդեն չի լինի մեկը, ով կպայքարի իրենց և մեր երկրի համար։ 

Սա առանձին վերցրած հարձակում չէ մեր Եկեղեցու, Վեհափառի, հարգարժան հոգևորականների, «Մայր Հայաստանի», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ուժեղ Հայաստանի», «Հայաքվեի», Ավետիք Չալաբյանի, Արթուր Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Ալեն Ղևոնդյանի, Երվանդ Բոզոյանի, Արեգնազ Մանուկյանի, Դավիթ Ղազինյանի, իմ կամ մյուս քաղբանտարկյալների դեմ։ Սա համակարգված և լայնամասշտաբ հարձակում է բոլորիս դեմ, քանզի նախապատրաստվում են լայնամասշտաբ զիջումներ և աննախադեպ դավաճանություն։

Այս պահին կենտրոնացել են Գագիկ Ծառուկյանի վրա։ Խուզարկության շոու են կազմակերպում։ Վաղն անցնելու են մյուսներին։ 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանն այնպիսի վտանգավոր խաղի մեջ է մտցրել, որ Արցախի ճակատագրի կրկնությունը մեզ համար կարող է ավելի վատ տարբերակով լինել։ Հայ գյուղացիներին գեղեցիկ փաթեթավորված սուտ խոստումներ տվող ուրսուլաները դրանից հետո առավելագույնը կարող են հայ փախստականների համար վրանների և երկրորդ թարմության գումարային փշրանքներ հատկացնել։ Կամ՝ դա էլ չեն անի։ 

Եվ այսպես, մենք պետք է բացառենք հատվածականությունը, մանր կոնյուկտուրային մոտեցումները և ճիշտ եզրահանգումներ անենք։ Հետո ուշ կլինի։ 

Օգտվելով դասականի ձևակերպումից՝ եզրափակեմ խոսքս․ մի՛ հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը, քանի որ դրանք  ղողանջում են հենց քեզ համար։