Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

Ինչ է տեսնում եւ ինչ չի տեսնում գլխավոր դատախազությունը Սևանի ափին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Լավանդայի Արայիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի հետ 2004 թվականին 3100 քմ ափամերձ տարածքի վարձակալության շուրջ կնքված պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

Արայիկ Հայրապետյանը միակը չէ: 18 թվից հետո ու հատկապես 2025-2026 թվականներին, իրավապահ մարմինները Սեւանի ափամերձ տարածքների ապօրինի շինությունների քանդման եւ հողերի վերադարձի լայնածավալ գործընթաց են սկսել, որի շրջանակներում թիրախավորել են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ հայտնի գործարարների:
2025 թվականի վերջին նմանատիպ պրոցես եւ ապամոնտաժում սկսվեց «Հարսնաքարում», որը պատկանում է Նեմեց Ռուբոյին` Ռուբեն Հայրապետյանին: Այս գույքերը քննվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով:
2020 թվականին սկսեցին ապամոնտաժել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը: Այս տարվա փետրվարին քանդեցին ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի եղբորը պատկանող շինությունները, որոնք կառուցված էին ջրածածկման ենթակա գոտում: Քանդեցին Սեյրան Օհանյանի տունը: Պարբերաբար դատախազության ուսումնասիրությունների կենտրոնում են հայտնվում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընդարձակ հանգստյան գոտիները եւ Սեւանի ափին գտնվող հողատարածքները: Դատախազության եւ շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ միայն վերջին ամիսների ընթացքում Սեւանի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն: Դրանց մեծ մասը փոքրիկ շինություններ, դոմիկներ, ծածկեր են, իհարկե: Բայց պետությունը հայտարարել է, որ ոչ մի «հայտնի անուն» կամ նախկին արտոնություն չի փրկելու այս տարածքի սեփականատերերին:

Բայց, ինչպես տեսնում ենք, նիկոլական իշխանությունը խլում է բացառապես նախկիններին պատկանող գույքը եւ չի ցանկանում նկատել ՔՊ-ականների ու նրանց հետ փոխկապակցված անձանց թանկարժեք գույքերն ու հանգստի գոտիները, որոնք կառուցվում են կամ կան Սեւանի ափին: Օրինակ, Սարգսյանների ընտանիքին է պատկանում Սեւանի ամենահայտնի եւ շքեղ հանգստյան գոտիներից մեկը՝ «Սպիտակ Շորժա» (White Shorzha) լողափը: Զարեհ Սարգսյանը եւ նրա որդիները մինչեւ վերջերս Նիկոլ Փաշինյանի ամենամերձավորների թվում էին, բայց այժմ նրանք պաշտոն չեն զբաղեցնում, Հայկ Սարգսյանն էլ չընդգրկվեց պատգամավորության թեկնածուների ցուցակում: Այս լողափը իշխանափոխությունից հետո դարձավ ՔՊ-ական պաշտոնյաների ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը, թեեւ լողափի հողատարածքների եւ կառույցների օրինականության վերաբերյալ մամուլում եւ բնապահպանների կողմից բազմիցս հարցեր են բարձրացվել:

Սեւանի ափին կառուցված նոր, շքեղագույն դղյակ-առանձնատուն ունի Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, պետական միլիարդավոր դրամների տենդերներ շահող «Կապավոր» ընկերության ղեկավար Արման Հակոբջանյանը: Նա ՔՊ-ի սրտի օլիգարխների շարքին է դասվում: Սեւանի ափին, Դրախտիկում նա մեծ դղյակ է կառուցել: Ըստ տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տվյալների՝ շինարարությունն իրականացվել է բնապահպանական շիննորմերի խախտումներով, սակայն շրջակա միջավայրի նախարարությունն աչք է փակել դրա վրա:

Եվ, ի վերջո, հիշենք Նիկոլի «լայվ» խորովածը, որը նա Չինաստանից ժամանող Աննային սպասելիս պատրաստում էր Սեւանի թերակղզում գտնվող պետական ամառանոցների համալիրում: Այս համալիրը պաշտոնապես նրա սեփականությունը չէ` պատկանում է պետությանը, բայց իշխանափոխությունից հետո այնտեղ կատարվել են միլիոնավոր դրամների շքեղ վերանորոգումներ: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը պարբերաբար օգտվում են այս տարածքից եւ հենց Սեւանի ափին կազմակերպում իրենց փակ խնջույքներն ու կուսակցական հավաքները»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում