Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Իշխանության փոքրոգությունը. հարված՝ ոչ թե մարդուն, այլ նրա խորհրդանիշին. հոգեբանական ճնշման միջոց՝ ուղղված Ծառուկյանի հանրային կերպարին

Հայաստանի ներքաղաքական կյանքում կան դեպքեր, երբ իրավական գործընթացները դադարում են ընկալվելուց զուտ իրավական հարթության մեջ և ստանում են քաղաքական ու խորհրդանշական իմաստ։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շատերի համար հենց այդպիսի դեպքերից է։

Եթե դիտարկենք իրադարձությունների ժամանակագրությունը, դժվար է անտեսել իշխանությունների գործողությունների ակտիվացումն այն փուլում, երբ նախընտրական քարոզարշավների ժամանակ, Ծառուկյանը հրապարակայնորեն սուր քննադատում էր իշխանությանը և հանդես գալիս մի շարք կոշտ հայտարարություններով:

Նա հայտարարեց, թե՝ «Եթե ապացուցվի՝ շպիոն եմ, թող ինձ գնդակահարեն, եթե՝ ոչ, ասողը թող գա, իմ որձ առյուծների վանդակը մտնի»։ Այդ արտահայտությունը քաղաքական լեզվում պարզապես հուզական խոսք չէր. այն ինքնավստահության, մարտահրավերի և ուժի ցուցադրություն էր։

Այս համատեքստում առյուծները վաղուց դադարել էին պարզապես կենդանիներ լինելուց։ Դրանք դարձել էին Ծառուկյանի կերպարի անբաժանելի մասը՝ նրա ուժի, ազդեցության և ինքնության խորհրդանիշը։ Հետևաբար, երբ իշխանության գործողությունների արդյունքում դրանք հեռացվեցին նրա վերահսկողությունից, շատերի մոտ ստեղծվեց տպավորություն, որ թիրախը միայն սեփականությունը չէր, այլ նաև այդ խորհրդանիշը։

Քաղաքական հոգեբանության տեսանկյունից նման քայլերը հաճախ ունենում են ոչ միայն գործնական նպատակ, այլև մեսիջ։ Ուղերձը կարող է լինել հետևյալը. «Մենք կարող ենք հասնել նույնիսկ այն բանին, որը դու համարում էիր քո ուժի խորհրդանիշը» կամ «Քո ամենաուժեղ խորհրդանիշն այլևս քո վերահսկողության տակ չէ»։ Նման մոտեցումները պատմության ընթացքում բազմիցս կիրառվել են տարբեր զավթիչների կողմից՝ ընդդիմախոսներին ոչ միայն իրավական, այլև հոգեբանական հարված հասցնելու նպատակով։

Սրանով նաև փորձ է արվում հանրությանը ցույց տալ, որ երբեմնի անպարտելին այլևս անպարտելի չէ։

Այս տեսանկյունից առյուծների «բանտարկումը» կարելի է համեմատել Սամսոնի աստվածաշնչյան պատմության հետ, երբ նրա մազերի կտրումը խորհրդանշում էր ուժի կորուստը, կամ Աքիլեսի խոցելի կետի հետ, երբ հարվածը հասցվում է ոչ թե ամենաուժեղ, այլ ամենախորհրդանշական կետին։ Նման համեմատությունները, իհարկե, փոխաբերական են, սակայն դրանք նկարագրում են քաղաքական պայքարի հոգեբանական տրամաբանությունը։

Մյուս կարևոր հարցը ժամանակագրությունն է։

Եթե իշխանությունները համոզված էին, որ Ծառուկյանը կատարել է այն հանցագործությունները, որոնց մասին հրապարակայնորեն խոսվում էր տևական ժամանակ, ապա բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ վճռական գործողությունները տեղի ունեցան հենց քաղաքական սուր առճակատման շրջանում։ Այդ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավական գործընթացը համընկել է քաղաքական նպատակահարմարության հետ։

Այս ամենը չի նշանակում, որ քրեական գործի իրավական հիմքերը գոյություն չունեն կամ չեն կարող գոյություն ունենալ։ Սակայն քաղաքականության մեջ ընկալումը հաճախ դառնում է ոչ պակաս կարևոր, քան փաստը։ Այս պարագայում իշխանության գործողությունները դիտարկվում են որպես հաշվեհարդար:

Այլ կերպ ասած՝ այս ամենը  իշխանության փոքրոգության մասին է:

Առյուծներին Ծառուկյանի տարածքից հեռացնելը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական հոգեբանական ճնշման միջոց՝ ուղղված ոչ միայն անձին, այլ նաև նրա հանրային կերպարին։

 

Արմինե Մկրտումյան