Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը
Երեկ՝ հուլիսի 6-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մովսես Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արման Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի քաղաքացի, ազգությամբ հնդիկ, 30-ամյա Ռաջ Կումար Ջի-ի վարած մոպեդը։
Shmashyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է։ Մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Opel»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։