ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն
ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում առանցքային տեխնոլոգիաներում՝ բավարարելու այսօրվա և վաղվա անվտանգության պահանջները»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Անկարայի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են ցույց տալ, թե ինչպես են ներդրումներ կատարում պաշտպանության ոլորտում, վերակազմավորում սեփական անվտանգության համակարգը և ամրապնդում պաշտպանական արդյունաբերական բազան։