Հարձակում Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա. կան զոհեր և անհետ կորածներ
Պակիստանի Բելուջիստան նահանգի Զիարատ շրջանում ոստիկանական հենակետի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ինը ոստիկան, այդ թվում՝ երկու բարձրաստիճան սպաներ:
Այս մասին հաղորդում են պակիստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Զիարաթ շրջանի փոխկոմիսար Աբդուլ Քուդուս Աչակզայը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական հարձակում՝ նշելով, որ հինգ ոստիկանների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ Տարածքում լրացուցիչ ուժեր են տեղակայվել։
Պակիստանի հակամարտությունների և անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ հունիսին նահանգում ահաբեկչության զգալի անկում է գրանցվել։ Հունիսին նահանգում գրանցվել է 49 հարձակում՝ մայիսի 71-ի համեմատ, ինչը կազմում է 31% անկում։