Իշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել Իոաննիսյան
«Իշխանությունների ուղերձը հստակ է․ ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու»,-գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսյանը։
«Այդ ուղերձը հղում են Ծառուկյանի գործով, այդ ուղերձը հղում են «կքվեարկենք ու վաղը 7-ին հետ ենք թռնում, կարող ա ստեղ խառը լինի» ասողի գործով, այդ ուղերձը հղում են օդակայաններում ռազմական ոստիկանությամբ, այդ ուղերձը հղում են մի շարք ուրիշ ձևերով։
Այդ բոլոր գործերի օրինականությունը, մեղմ ասած, վիճելի է։ Այդ բոլոր գործերով պրոցեսները, բնականաբար, զուտ քրեադատավարական չեն։ Բայց ուղերձը հստակ է։
Արդյո՞ք սա իրավական պետության սղաճ կամ նահանջ չի։ Իհարկե սղաճ ու նահանջ է։
Արդյո՞ք ռուսաստանյան այս գործողությունների ֆոնին կան լավ սցենարներ։ Չէ, չկան։ Կան վատ սցենարներ ու շատ վատ սցենարներ։ Առայժմ վատ սցենարն է։
Հ․Գ․ Որևէ մեկը կարծում էր, որ Ռուսաստանը կարա որոշի մեր ժողովրդավարությունը վարի տալ, իսկ մենք այդ ֆոնին կկարողանանք Շվեդիա՞ դառնալ»։