Ես քաղցկեղից քույր եմ կորցրել․ ընդդիմադիր պատգամավորն ահազանգեց՝ թունաքիմիկատներ կան սննդի ամեն երկրորդ նմուշում (տեսանյութ)
Հայրը հայտնել է, որ դասղեկն ու հոգեբանը բուլինգի են ենթարկում 8-ամյա որդուն, իսկ հոգեբանը, բռնելով երեխայի ձեռքերը, բարձրացրել է օդ և հրելով գցել գետնին
ԱԳՆ աշխատանքը՝ ըստ ՔՊ-ի․ Հայաստանն ուզում է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ն խանդում է. ՀՀ-ն ասում է՝ «Мы просто друзья». Նարեկ Կարապետյան29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ
Միջազգային

«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներին

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Իսրայել կատարած այցի ընթացքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բեռլինը մանրակրկիտ կերպով ուսումնասիրելու է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացմանն ուղղված ցանկացած քայլ, հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստանա, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում ներառել իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի և տարածաշրջանային զինված խմբավորումներին աջակցելու հարցերը։

«Կարծում եմ՝  Իսրայելի և Գերմանիայի միջև այդ բանակցությունների ընթացքում առկա է բավականին միասնական դիրքորոշում»,- գերմաներենով հայտարարել է Վադեֆուլը Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ Բեռլինի դիրքորոշման մասին The Times of Israel-ի հարցին։

Վադեֆուլն ընդգծել է, որ Իրանը ոչ մի դեպքում չպետք է տիրապետի միջուկային զենքի՝ մատնանշելով անցյալ տարի snapback (պատժամիջոցների անհապաղ վերականգնման) մեխանիզմը վերագործարկելու Եվրոպայի որոշումը և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։

«Ինչ-որ պահի մենք՝ եվրոպացիներս, պետք է մասնակցենք [ԱՄՆ-ի և Իրանի միջև] բանակցություններին, և մենք շատ ուշադիր հետևելու ենք, որ պատժամիջոցները մեղմացվեն միայն այն ժամանակ, երբ մեզ համար իրոք հստակ դառնա, որ ստեղծվել են երաշխիքներ, որոնք կանխում են Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը»,- ասել է նա։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Իրանի աջակցությունը տարածաշրջանային զինված խմբավորումներին և բալիստիկ հրթիռների ստեղծման նրա ծրագիրը»՝ Իսրայելի համար առանցքային հարցերը, որոնք չէին շոշափվել փոխընդռնման հուշագրում, նույնպես պետք է ԱՄՆ-Իրան բանակցությունների մաս դառնան։

Ըստ նրա՝ ինքն այդ հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ անցյալ շաբաթ անցկացված հանդիպման ժամանակ։

«Մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ Իրանի վարքագիծն իր տարածաշրջանում պետք է հաշվի առնվի՝ նրա աջակցությունը տարբեր ահաբեկչական կազմակերպություններին. ոչ միայն «Հըզբոլլահին», ոչ միայն ՀԱՄԱՍ-ին, այլև հուսիթներին։ Հուսիթները սպառնում են ոչ միայն Իսրայելին, այլև միջազգային ծովային ու առևտրային երթուղիներին, որոնք Գերմանիան օգտագործում է Եվրոպայի համար։ Դա պետք է հաշվի առնվի, և, բնականաբար, անհրաժեշտ է նաև հաշվի առնել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը կարող է սպառնալիք ներկայացնել նաև Եվրոպայի համար»,- հայտարարել է Վադեֆուլը։

Ըստ նրա՝ այդ հարցերը «պետք է ներառվեն բանակցություններում», սակայն նա հավելել է, որ «այս փուլում բանակցություններն, ըստ էության, դեռևս փաստացի չեն մեկնարկել»։