ԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները
ԱՄՆ-ն կրկին սահմանափակումներ է կիրառել Իրանի նավթի առևտրի նկատմամբ՝ չեղարկելով դրա համար նախատեսված 60-օրյա լիցենզիան։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 7-ից արգելվում է կնքել Իրանի նավթի առևտրին վերաբերող նոր գործարքներ, իսկ նախկինում կնքված պայմանագրերը թույլատրվում է ավարտին հասցնել մինչև հուլիսի 17-ը։