Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով կա 21 զոհ և 7 վիրավոր
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում երեկ առավոտյան տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։
Այս մասին հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Դեպքի հետևանքով փլատակների տակ մնացել է 33 մարդ։ Փրկվածներն ու մահացածները արդեն դուրս են բերվել սողանքի տակից, յոթ մարդ վիրավորվել է, իսկ հինգը՝ վնասվածքներ չի ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր հինգ մարդու մահվան մասին։