Օկուպացված Շուշիի և Մարտակերտի շրջաններ են ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անտուն ադրբեջանցիների նոր խմբեր են ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախի Շուշիի և Մարտակերտի շրջաններ:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ուղարկվել է 55 ընտանիք՝ մոտ 200 մարդ: Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համակողմանի պետական հոգատարության համար: