«Իրավունք»․ «Ասում էինք, չէ՞, «տուշոնկա» օպերացիան ծաղիկ է թվալու»«Հրապարակ»․ Ոչ մեկը չի համաձայնում «Ժողովուրդ». Կնյազ Հասանովը 4-րդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել
«Հրապարակ». Արթուր Ալեքսանյանը չէ իր հեռախոսին պատասխանողը, Նազիկ Ավդալյանը կարող է միայն սպորտից խոսել, Հռիփսիմե Խուրշուդյանին «հանգիստ թողնենք»
«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. Կոտայքի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է«Հրապարակ». Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Իրանն ու ԱՄՆ-ն սկսել են լայնածավալ հարձակումները միմյանց ռազմական օբյեկտների ուղղությամբ
«Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերըԹրամփը հրամայել է հարվածել Իրանին Անկարայում գտնվելու ժամանակ«Ժողովուրդ». Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին«Ժողովուրդ». «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. փակ հանդիպում ղեկավարի հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզումՓաստեր՝ ամառային վարակների մասինՓողը որոշիչ չէր, բայց Եվրոպայի դռները դեռ բաց են. նոր մանրամասներ Սպերցյանի տրանսֆերիցԱՄՆ-ն կրկին խստացրել է Իրանի նավթի նկատմամբ սահմանափակումները
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան
Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա»Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ ԲաբայանԱյսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետայինԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց Եգիպտոսին«Միջուկային գործարքը խնդրի միայն մի մասն է». Գերմանիան պահանջել է քննարկել Իրանի հրթիռներն ու դաշնակիցներինԾառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանԾառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. ՄխիթարյանԲիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվըՄեսրոպ Առաքելյանը քննադատել է Ծառուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով շոուՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյան, ի՞նչ կարիք կար ԱԱԾ-ականներին այդ աստիճան նսեմացնելու․ Լիա ՍարգսյանՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալԽոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայում․ կան զոհեր և տուժածներՌուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՊեսկովՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասըԳերմանիայի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունը խորապես ամոթալի է. Իրանի ԱԳՆԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԳագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կանԲաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
Մամուլ

«Ժողովուրդ». 13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների առանցքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ամբողջ գործընթացի կազմակերպման, իրավական տրամաբանության ու ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ՔԿ-ն տարածեց տեսանյութը։

Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը «պետք է նստի», գործնական փուլ մտան նաև իրավապահների գործողությունները։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը սկսեց լայնածավալ գործողություններ, որոնք ուղեկցվեցին շուրջ 13 ժամ տևած խուզարկությամբ։

Դրանից հետո Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող խումբը 2022-2024 թվականներին, առերևույթ, իրականացրել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը վերաբերում է Իրանից Հայաստան ներմուծված 52 միավոր տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, վառելիքի և այլ ապրանքների, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար կամ ավելի քան 8 միլիարդ դրամ։ Քննչական կոմիտեն պնդում է, որ ներմուծման փաստաթղթերը կեղծվել են, գույքը հափշտակվել, իսկ հետագայում՝ օրինականացվել։ Նույն հաղորդագրությամբ հայտարարվեց նաև, որ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, իսկ ավելի քան 70 հասցեներում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ և տրանսպորտային միջոցներ։

Սրան զուգահեռ Քննչական կոմիտեն հրապարակեց նաև մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող ապօրինի որսի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ ՔԿ-ն նաև հայտարարեց, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ մնացած կենդանիների առգրավումը նախատեսվում է հաջորդող օրերին։

Սակայն այստեղ սկսվում են այն հարցերը, որոնք իրավական տեսանկյունից վիճահարույց են։

Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա, անզեն և որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձն այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, ո՞րն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Փաշինյանի սիրտը հովացնելու համա՞ր էր դա։ Կադրերում նկատելի է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. Ծառուկյանի ձեռքերը փաստացի ձեռնաշղթայված չեն, քանի որ ձեռնաշղթաները նրա ձեռքերի համար չէին, փոքր էին։ Եթե իրավապահները գնում էին հաղթանդամ գործարարին տապալելու, ինչո՞ւ չէին պատրաստել նաև նրա չափի ձեռնաշղթաներ։ Սա անկազմակերպ, թափթփված աշխատանքի արդյունք էր։ Հարցեր են ծագում նաև կենդանիների և հատկապես խրտվիլակների առգրավման մասով։ Եթե քրեական վարույթի շրջանակում բավարար հիմքեր չկային ապօրինի որսի մասով, ապա իրավապահներն ինչո՞ւ էին որպես իրեղեն ապացույց առգրավում նաև այդ ծավալի խրտվիլակները։ Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ։ Միաժամանակ այս ամբողջ գործընթացն արդեն ողբերգական հետևանք է ունեցել նաև կենդանիների համար։ Առգրավված առյուծներն ու վագրը թեև տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, սակայն հաջորդ օրը հայտնի դարձավ, որ քնեցված կենդանիներից մեկը չի արթնացել։ Դրանից հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նշանակվել են համապատասխան ստուգումներ՝ պարզելու կենդանու մահվան պատճառները։ Պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում կենդանին էլ չկա։

Գործընթացի իրավական կողմի մասին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացահայտումները, թերևս, սպասելի էին։ Նրա խոսքով՝ սկզբնական փուլում ներկայացված չորս մեղադրանքներից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասով, արդեն իսկ կարճվել է։ Պաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ապօրինի որսի մեղադրանք նույնպես չկա, իսկ մնացած երկու մեղադրանքները պաշտպանության կողմը համարում է անհիմն և վիճարկելու է օրենքով սահմանված կարգով։

Ստացվում է, որ դիմակավորված շոուն Արթուր Պողոսյանը բեմադրեց իր պաշտոնը պահպանելու և հնարավոր վերանշանակումն ապահովելու համար, սակայն իրավական հիմնավորումները թերի են։ Չորս վարույթներից երկուսը երկու օրում ոչնչացան, իսկ մնացած երկուսն էլ, ըստ այս գնահատականի, կկոտրվեն քննության փուլում, քանի որ վերաբերում են 2022-2024 թվականների դեպքերին։ Բայց այս փուլում Ծառուկյանի տապալումն ու առյուծազրկումը կազմակերպվել են Արթուր Պողոսյանի կողմից, քանի որ նոր կառավարության շրջանակներում երերում է նաև նրա աթոռը, և նա հավատարմության նոր նշաձող սահմանեց։ Ոչինչ, որ այս ամենի արդյունքում անմեղ կենդանին սատկեց, և այդ մահվան պատասխանատվությունը, ըստ այս պնդման, առաջին հերթին կրում է հենց Արթուր Պողոսյանը, ապա՝ քաղաքային իշխանությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում