Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու բիզնեսներում տեղի ունեցած խուզարկություններից հետո, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, կապարակնքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարեւանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, «Փարավոն» ռեստորանային համալիրը: Երեկվա դրությամբ չէին գործում նաեւ Ծաղկաձորում գործարարին պատկանող հյուրանոցներն ու գործարանները, հյուրանոցում հանգստացողներին էին անգամ դուրս հրավիրել: Կաթվածահար է եղել շուրջ մեկ տասնյակից ավելի տնտեսությունների գործունեությունը, հարկադիր պարապուրդի է մատնված մոտ տասը հազար քաղաքացի, որոնք մտավախություն ունեն, որ գործազուրկ են դառնում։

Որոշ տնտեսություններ երեկվա գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, հատկապես՝ «Արարատցեմենտը», կոնյակի գործարանը, հյուրանոցները։ Գործարանում պահվող սպիրտի մեծ պաշարները անվտանգային շուրջօրյա աշխատանք են պահանջում, հյուրատներում էլ չեն հասցրել լողավազաններն ու ջրի բաքերը դատարկել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել։

«Արարատցեմենտ» գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը մեզ պատմեց, որ նախօրեին իրավապահները վաղ առավոտյան՝ 7-7.30-ի միջակայքում, բառի բուն իմաստով, գրոհել են գործարանի վրա․ «Անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով եւ սպառնալով, որ կձերբակալեն բոլորին»։ Դա եղել է գործարանի հերթափոխի ժամին, երբ գիշերային աշխատողներին փոխարինելու է եկել ցերեկային հերթափոխի աշխատակազմը: Քննչական կոմիտեի աշխատակիցները ոչ միայն թույլ չեն տվել աշխատանքի եկած մարդկանց մուտքը գործարան, այլեւ առանց ժամանակ տալու` գործարանից դուրս են հանել հոսքագծերի վրա աշխատողներին։

Պողոսյանի խոսքով, այդ պահին աշխատող հոսքագծերն անտեր են մնացել, մինչդեռ այդ աշխատանքը պահանջում է ամենվայրկյանի հսկողություն։ Արդյունքում հսկայական քանակությամբ հումք է այրվել, հոսքագծերն են խափանվել․ «Երբ խնդրեցինք, որ մասնագետները գոնե մտնեն ներս` անջատեն մեխանիզմը, ժամեր հետո թույլ տվեցին, երբ արդեն խափանումներ էին եղել, ու վնասներ հասցվել»: Թե որքան է վնասի չափը, այս պահին Պողոսյանը չի կարող ասել։ ՔԿ աշխատակիցները կապարակնքել են գործարանի մուտքն ու ադմինիստրատիվ մասնաշենքը։ «Անորոշ ժամկետով կաթվածահար է մեր աշխատանքը, խոսքը շուրջ 1000 աշխատակցի զբաղվածության մասին է, որոնք փաստացի այժմ գործազուրկ են»,- ասաց Պողոսյանը։ Տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ անգամ թույլ չեն տվել գնորդներին ճանապարհել, ովքեր, սովորականի պես, այդ օրն էլ եկել էին գործարանից ցեմենտի խմբաքանակ տանելու։
Տնօրենի խոսքով, ՔԿ աշխատակիցները գրոհից առաջ ներկայացրել են դատարանի որոշում, որում նշված է եղել, որ աշխատասենյակներում խուզարկությունն արգելվում է, չնայած դրան եւ իրենց մատնանշմանը, որ դատարանը նման բան է գրել, իրավապահ մարմնի աշխատակիցները չեն ենթարկվել դատարանի որոշմանը եւ խուզարկել ու զննել են ողջ տարածքը։

Հիշեցնենք, որ դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անոնսել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնեսի «ողնաշարը»՝ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ, ինչպես արեցին Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի հետ։ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այս հայտարարությանը, ասել էր, որ եթե իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Նույն օրը դատախազությունը, Փաշինյանի հայտարարությունն ընդունելով որպես հրահանգ, հայտարարեց, որ գործարանի մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերել։ «Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները եւ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- հայտնել էին դատախազությունից։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ունեզրկել իր քաղաքական հակառակորդին, խլել նրա սեփականությունը, պատժել նրան` իր դեմ դուրս գալու համար: Իսկ նրա արբանյակներից մեկն այսօր բաց տեքստով գրել էր, որ սա «մեսիջ» է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կապ ունեն Ռուսաստանի հետ․ «Ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու»։ Հասկանալի է, որ այլեւս օրենքը չի գործում մեր երկրում, այլ՝ իշխողների քաղաքական շահերը, ցանկություններն ու հրահանգները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում