Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. Աբիսողոմոնյան
Մամուլ

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ. Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ՝ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել Կենդանաբանական այգի։

«Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: Գ. Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, այդ թվում` նրան օրինական հիմունքներով պատկանող կենդանիներին որպես իրեղեն ապացույց առգրավելու մասին ՔԿ հաղորդագրության վերաբերյալ զրուցել ենք նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ:

- Վերջին մի քանի օրերին դատաիրավական համակարգը, հագուրդ տալով Նիկոլ Փաշինյանի «կրքոտ» ցանկություններին, որոշել է օրենքին հակառակ գործողություններ անել: Նախ Սահմանադրական դատարանի խիստ սուբյեկտիվ որոշումը եղավ, որով հաստատեցին ԿԸՀ թույլ տված անօրինականությունը, ապա՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսած արշավը, նրան կալանքի տանելու, ինչպես նաեւ նրան պատկանող կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տանելու քայլերը: Քննչական կոմիտեն հայտարարեց, որ առյուծները որպես «իրեղեն ապացույց» են առգրավվել: Իսկ դատական իշխանության հանդեպ որևէ վստահություն չկա, որ օրենքը կպահպանվի: Ի վերջո` ինչպե՞ս կարող է առյուծը կամ վագրը համարվել իրեղեն ապացույց:

- Կենդանին կարող է լինել իրեղեն ապացույց` ապօրինի որսի իմաստով, բայց այստեղ կա մի շատ կարեւոր «բայց»: Մենք՝ բոլորս, շատ լավ գիտենք, որ առյուծը Հայաստանում հանդիպող կենդանատեսակ չէ, հետևաբար, եթե անգամ ապօրինի որս է տեղի ունեցել, ապա դա տեղի է ունեցել ինչ-որ մի աֆրիկյան անտառում, բայց հաստատապես՝ ոչ Հայաստանի անտառներում: ՀՀ քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանն աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել: Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ մի հոգեպես անառողջ մարդ` Նիկոլ Փաշինյանը, թելադրել է իր կամքը, իսկ իրավապահները կատարում են այն: Նա մեկ ամիս առաջ ասում էր, թե ինչ է լինելու, ուստի այստեղ չկա իրավաբանություն, և մենք չենք կարող արդարադատությունը քննարկել: Սա ամբողջապես քաղաքական պրոցես է` քաղաքական պատվերի շրջանակներում: Լրատվամիջոցներից տեղեկացա, որ առյուծներից մեկը սատկել է արդեն: Դա, ըստ մեր օրենսդրության, համարվում է հանցագործություն: Այս ամենին պետք է քրեական վարույթ հաջորդի: Ո՞վ է քնեցրել կենդանիներին, ո՞վ է այդ ներարկումները կատարել: Այ, սա է հանցագործությունը, ոչ թե աֆրիկյան ջունգլիներում կենդանի որսալը: Ես զարմանում եմ ուղղակի իրավապահ կառույցների վրա: Այնտեղ աշխատող մարդիկ ամեն ինչ` արժանապատվություն, ամոթ, ամեն բան դրել են մի կողմ եւ դարձել ծիծաղի առարկա:

- Այսինքն` այժմ առավել, քան երբևէ հստակ է, որ դատաիրավական համակարգը Փաշինյանի ձեռքի խամաճիկն է դարձել:

- Փաշինյանը հրամանը տվել է, իսկ սրանք կատարողներն են ընդամենը: Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ինքն է հրահանգ տվողը: Նա ասել էր, որ Ծառուկյանը նստելու է: Նրան ենթակա և ոչ ենթակա պետական կառույցները դարձել են այդ մեկ անձի կամակատարները: Ինչ վերաբերում է բուն քրեական վարույթին, ապա ես ուզում եմ նախ հասկանալ, թե ինչու են Ծառուկյանին տանում կալանքի, ինչ է արել նա: Խափանման միջոց կալանքն աբսուրդ է ուղղակի: Մարդուն ձեռնաշղթա են հագցրել: Ձեռնաշղթա հագցնելը որոշակի նպատակներ ունի, բայց ստացվել է այնպես, որ մի ամբողջ պետություն չունի Գագիկ Ծառուկյանի ձեռքի չափերով ձեռնաշղթա, եւ մենք տեսանք, որ անգամ այդ՝ չափերով փոքր ձեռնաշղթան ստիպել էին Ծառուկյանին կրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կրքերին հագուրդ տան, որ Փաշինյանը տեսնի և հաճույք ստանա: Սա էլ է ընդգծում իրավապահ մարմինների աշխատանքի ձևականությունը ու ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ ամեն բան արվում է Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում