Ռուսաստան բանակը Կիևին հարվածել է «Իսկանդեր»-ով. կան զոհեր և վիրավորներ
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Խարկովի հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 20-ը։
Վիրավորների թվում, ինչպես պարզաբանել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, կան երեք դեռահասներ՝ 14, 16 և 17 տարեկան։
Տերեխովի խոսքով՝ հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա։
Կիևում գիշերային հարձակման ժամանակ մեկ կին է զոհվել, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչության ղեկավար Տիմուր Տկաչենկոյին և Պետական արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Կեսգիշերին ռուսները հարձակվել են քաղաքի վրա բալիստիկ հրթիռներով։
Հարձակման ժամանակ նախնական տեղեկություններ են հայտնվել մեկ զոհի մասին։