«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվել է «Merry Berry» ապրանքանիշի բորբոսնած ազնվամորի (լուսանկարներ)
Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի` Ն. Ադոնց 19/8 մասնաճյուղում վաճառվել է «Merry Berry» ապրանքանիշի բորբոսնած ազնվամորի:
Վառաճվո՞ւմ են արդյոք մյուս մասնաճյուղերում նմանօրինակ մրգեր կամ այլ ապրանքներ՝ չենք կարող ասել, բայց փաստն այն է, որ այս դեպքում սուպերմարկետի աշխատողներն, ամենաուղիղ իմաստով, խաբել են իրենց գնորդներին:
Բանն այն է, որ ազնվամորու տուփի վրա մակնշված ամսաթվին հավատալով՝ գնորդը տեսնում է, որ այն թարմ է՝ ընդամենը 1 օր է անցել, և 7 օր ժամկետի մեջ է: Վերին շերտում գեղեցիկ դասավորված ազնվամորիները ևս թարմ տեսք ունեն: Սակայն, երբ հատապտուղը տուփից փորձեցինք դատարկել, իրար հետևից ափսեի մեջ թափվեցին բորբոսնած ազնվամորիներ:
Տեղյա՞կ է արդյոք ցանցի սեփականատերն իրեն պատկանող սուպերմարկետներում տեղի ունեցող ենթադրյալ խարդախությունների մասին թե ոչ, միայն եզրակացություններ կարելի է անել: Փաստն այն է, որ
սուպերմարկետում կրկնակի խաբել են՝ մակնշմամբ և ապրանքի արտաքին տեքսով:
Արմինե Մկրտումյան