Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմում է ներկայացրել  ընդդեմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայություն մատուցող Սուրբ Եկեղեցու հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո»-ն, Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու մենաշնորհ հանդիսացող առաքելություն է ունեցել և այդ հոդվածների ուժով ազատազրկման վայրերում (քրեակատարողական հիմնարկներում) կազմակերպել և իրականացրել է կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր խնամքը: Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

2026թ․ ապրիլի 10-ին, սակայն, քրեակատարողական ծառայության պետը որոշել է դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Ըստ բողոքաբերի՝ վարչական դատարանը ձևական հիմքով վարույթ չի ընդունել հայցը, արհեստականորեն նեղացրել հայցվորի պաշտպանության ենթակա իրավունքը։ ՀԱՍԵ ներկայացուցիչը պնդել է, որ ՔԿԾ ղեկավարի որոշումը դատարանը պարտավոր էր գնահատել որպես վարչական ակտ։

««Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը... ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները:...: Այդ իրավունքի իրավատերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է և ոչ թե  քահանան կամ այլ հոգևորականը: Դատարանն այս իրավունքը նեղացրել և «պատկերացրել է» որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակված հոգևորականի հարց, մինչդեռ, ինչպես վերը նշվել է, այս իրավունքը Եկեղեցու մենաշնորհ հանդիսացող առաքելությունն է՝ ազատազրկման վայրերում ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ»,- նշել հայցվոր կողմը։

Վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծելով օրենսդրական կարգավորումները, արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը ծագում է օրենքից և ոչ թե որևէ պայմանագրից, իսկ քննարկվող դեպքում հայցվորի կողմից ներկայացված և Դատարանի կողմից մատնանշված 2014 թվականի նոյեմբերի 25- ին կնքված «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության գործունեությունը կանոնակարգելու մասին» պայմանագիրն ուղղված է օրենքով սահմանված այդ իրավունքի իրացման կանոնակարգմանը. նման պայմանագիրը կարող է կարգավորել համապատասխան գործունեության կազմակերպական, ընթացակարգային կամ գործնական հարցերը, սակայն չի կարող հանդիսանալ այն իրավունքի ծագման հիմքը, որը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերապահված է օրենքով։ Ուստի այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա է պայմանագիր, ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ վեճը ծագում է մասնավոր իրավահարաբերություններից։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը հայցադիմումը վերադարձնելիս դուրս է եկել հայցադիմումի ընդունելիության փուլին բնորոշ ստուգման սահմաններից՝ հայցապահանջի ենթադրյալ ոչ ճիշտ ձևակերպումը և վիճելի իրավահարաբերության բնույթի վերաբերյալ իր գնահատականը վերածելով հայցադիմումը վերադարձնելու հիմքի։ Մինչդեռ  հայցադիմումի բովանդակությունից հնարավոր է պարզել, որ հայցվորը դատական պաշտպանության է դիմել քրեակատարողական հիմնարկներում իր հոգևոր ծառայության իրականացման հնարավորությունը սահմանափակող կամ դադարեցնող վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող վարքագծի կապակցությամբ։ Հետևաբար, բողոքարկվող որոշումը ենթակա է վերացման։ Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա տվյալների պայմաններում նման պատճառաբանությամբ չէր կարող վերադարձվել հայցադիմումը։ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը։