ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների ավարտի մասին
ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ ուղղված հարվածների ևս մեկ փուլ՝ հարվածելով մոտ 90 թիրախի։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«ԱՄՆ ուժերը ավարտել են Իրանի դեմ ուղղված հարվածների լրացուցիչ փուլ, որը նպատակ ունի էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ հարձակվելու առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա Հորմուզի նեղուցում: ԱՄՆ ուժերը հարվածել են մոտ 90 իրանական ռազմական թիրախների», - ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ հարվածների թիրախների թվում են եղել հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության համակարգեր, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրեր։